Դիտորդներ. նկատված խնդիրները դժվար թե կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա - Mediamax.am

Փետրվար 25, 2026
7001 դիտում

Դիտորդներ. նկատված խնդիրները դժվար թե կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա


Միջազգային դիտորդները
Միջազգային դիտորդները

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Ֆրանսուա-Խավիեր դե Դոնեն այսօր Երեւանում ասել է, որ մայիսի 6-ին ընտրություններում նկատված խնդիրները եւ խախտումները դժվար թե կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

«Սակայն, անշուշտ, այդ խնդիրները պետք է քննվեն ու շտկվեն», - ասել է Ֆրանսուա-Խավիեր դե Դոնեն:

 

Նա ավելացրել է, որ դիտորդների կողմից նկատված ընտրողների վրա ճնշում գործադրելու եւ միջամտելու դեպքերը զանգվածային բնույթ չեն կրել ու նկատվել են մի քանի տեղամասերում միայն:




Մեր ընտրանին