Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի ողջ տարածում 25 հազ. ընտրողների շրջանում իրականացվող exit poll-ի ընթացքում գրանցվել են որոշակի տեխնիկական խնդիրներ:
Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Gallup International Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Տեխնիկական խնդիրները պայմանավորված են նրանով, որ այս տեսակի հարցում Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Հարցազրուցավարները որոշ ընտրատեղամասերում դիտորդների, ընտրողների կողմից արժանացել են ոչ ադեկվատ վերաբերմունքի», - ասել է նա:
Միաժամանակ Արամ Նավասարդյանն ասել է, որ վերոնշյալ «խնդիրները հնարավոր է եղել հարթել, եւ հարցումները իրենց հունով ընթանում են»:
«Նման բան սպասելի էր, եւ մենք դա հաշվարկել էինք: Ընտրանքի չափը`25 հազար հարցվող, բավականին մեծ է: Նույնիսկ այն երկրները, որտեղ բազմիցս անցկացվել են exit poll-եր, նույնպես բախվում նման խնդիրների»,-ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ շատ է մերժումների քանակը, սակայն դա չի ազդի վերջնական արդյունքների վրա: «Հարցման արդյունքները կբացահայտեն ընտրությունների ընդհանուր դինամիկան»,-վստահեցրել է նա:
Մինչեւ ժամը 16:00-ը ստացված հարցման արդյունքները կտրամադրվեն հարցման պատվիրատուին` Արմենիա հեռուստաընկերությանը, ժամը 20:00-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: