ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը - Mediamax.am

3962 դիտում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը, որը հիմնականում նկարագրում է ընտրությունների նախապատրաստական ընթացքը:

Առաջին միջանկյալ զեկույցում ասված է, որ 2011թ. մայիսին բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ծառայում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, «սակայն դեռեւս կան ոլորտներ, որտեղ կարող են բարելավումներ արվել»:

 

Զեկույցում ասված է, որ Հայաստանում գրանցված են մոտ 2,5 մլն ընտրողներ, որոնք հնարավորություն ունեն ստուգել իրենց անունների առկայությունը ցուցակներում, այդ թվում` համացանցի միջոցով:

 

«Դիտորդական առաքելության մի քանի զրուցակիցներ անհանգստություն են հայտնել ընտրացուցակների որակի վերաբերյալ: Իշխանությունները նշում են, որ դրանց շարունակաբար բարելավվում է», - ասված է փաստաթղթում:

 

Զեկույցում ասված է, որ քաղաքական ուժերը նախապատրաստվում են քարոզարշավին, որը կմեկնարկի ապրիլի 8-ին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին