Հայլուր-ի տնօրենը կոչ է արել առաջիկա ընտրությունները չդիտարկել որպես «կյանքի ու մահվան խնդիր» - Mediamax.am

6363 դիտում

Հայլուր-ի տնօրենը կոչ է արել առաջիկա ընտրությունները չդիտարկել որպես «կյանքի ու մահվան խնդիր»


 Հանրային Հեռուստաընկերության Հայլուր ծառայության տնօրեն Սամվել Ֆարմանյանը
Հանրային Հեռուստաընկերության Հայլուր ծառայության տնօրեն Սամվել Ֆարմանյանը

Երեւան: Մեդիամաքս: Նոր Նորքի N2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հանրային Հեռուստաընկերության Հայլուր ծառայության տնօրեն Սամվել Ֆարմանյանն կոչ է արել առաջիկա ԱԺ ընտրությունները չդիտարկել որպես «կյանքի ու մահվան խնդիր»:

«Բոլորս պետք է հիշենք, որ այս ամենն ընդամենը քաղաքական պայքար է: Մենք այն չպետք է դիտենք որպես կյանքի ու մահվան խնդիր ու երբեք չմտածենք, որ նպատակն արդարացնում է միջոցները: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը, հետո 8-ը ու այսպես շարունակ ու մենք՝ բոլորս, անկախ մեր ունեցած արդյունքներից, շարունակելու ենք ապրել կողք կողքի՝ նույն շենքում, բակում ու Նոր Նորք համայնքում: Ոչ մի հաղթանակ չի կարող ավելին արժենալ, քան մեկ քաղաքացու մեկ կաթիլ արյունը», - գրել է Սամվել Ֆարմանյանը «Ֆեյսբուկի» իր էջում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին