ՀՅԴ եւ “Ժառանգությունը” առաջարկում են 100 %-ոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը դնել հանրաքվեի - Mediamax.am

6061 դիտում

ՀՅԴ եւ “Ժառանգությունը” առաջարկում են 100 %-ոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը դնել հանրաքվեի


Արմեն Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը
Արմեն Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

ՀԱԿ ներկայացուցիչները
ՀԱԿ ներկայացուցիչները

Լուսանկարը` Photolure

Վահան Հովհաննիսյանը
Վահան Հովհաննիսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Հրայր Կարապետյանն ու Նաիրա Զուրաբյանը
Հրայր Կարապետյանն ու Նաիրա Զուրաբյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հայտարարել է, որ առաջիկա ԱԺ ընտրությունների հեռանկարը պայմանավորված է համամասնական ընտրակարգին անցնելու հարցի հանգուցալուծմամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Արմեն Ռուստամյանն ասել է ՀՅԴ եւ  “Ժառանգություն” կուսակցության ` 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու առաջարկի շուրջ հրավիրած կլոր-սեղան քննարկման ընթացքում:

 

“Պետք է օր առաջ անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Մենք վստահ ենք, որ ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ դրված մեր օրենսդրական առաջարկությունը չի առաջացնի որեւէ տեխնիկական, ընթացակարգային դժվարություններ”,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով, եթե այս հարցով քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ սկզբունքային տարաձայնություններ չկան, ապա ոչինչ չի խանգարում այդ ընտրակարգին անցնել հենց ԱԺ ընտրություններին ընդառաջ:

 

“Քաղաքական մեծամասնությունը պետք է հստակ պատասխանի, թե ինչն է խանգարում անել դա հենց այս ընտրությունների նախաշեմին”,- նշել է Արմեն Ռուստամյանը եւ առաջարկել անհրաժեշտության դեպքում հարցը դնել հանրաքվեի:

 

Հարեւանների մոտ
դոսյե
Հարեւանների մոտ

 

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով իշխանության կողմից այս առաջարկին դեմ բերվող հիմնական փաստարկներին, նշել է, որ ընտրություններին հիմնական կեղծիքներն արվում են մեծամասնական համակարգի միջոցով:

 

Նրա խոսքով, ՀՅԴ եւ “Ժառանգության” համատեղ առաջարկը չի հակասում Սահմանադրությանը:

  

Քննարկմանը ներկա “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ խմբակցությունը դեռ չի քննարկել ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, բայց ինքն անձնապես կողմ է համամասնական ընտրակարգին անցնելուն:

 

Իսկ “Օրինաց երկիր” խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նշել է, որ 100 տոկոսանոց ընտրակարգին պետք է անցնել փուլ առ փուլ:

 

Կ՞ողմ եք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին