«UWC Դիլիջան» դպրոցը Հայաստանի կրթական բեկումնային նախագծերից է, ասել է Արմեն Աշոտյանը - Mediamax.am

6016 դիտում

«UWC Դիլիջան» դպրոցը Հայաստանի կրթական բեկումնային նախագծերից է, ասել է Արմեն Աշոտյանը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը «Հայաստանի կրթական բեկումնային նախագծերից է»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր հանդես գալով մամուլի ասուլիսում, նախարարը կարեւորել է միջազգային մակարդակի նման դպրոցի բացումը Հայաստանում:

 

Նրա խոսքով, դպրոցի բացումը կօգնի Հայաստանում ավելի շոշափելի ու տեսանելի դարձնել լավագույն միջազգային փորձը կրթության ոլորտում, թույլ կտա կրթական ծառայություններ մատուցող տարածաշրջանային կենտրոն ձեւավորել Հայաստանում:

 

«Հուսանք, որ բացվելուց հետո դպրոցը կարդարացնի բոլոր սպասումները», - ասել է Արմեն Աշոտյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին