Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 12-րդ դասարանի սովորողների հունվարին կայանալիք պետական ավարտական քննությունների ժամանակացույցը.
Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու եւ գրականություն»
Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»
Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն»
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին եւ հունիսին: Ե՛վ հունվարին, եւ՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:
















