Երեւան: Մեդիամաքս: Գնահատման եւ թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի եւ մասնագիտության ընտրության, ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական եւ ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու եւ նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար եւ մինչեւ մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների եւ 2024-2025 ուստարվա նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները՝ այդ նպատակով առանձնացված իրենց բնակության վայրի՝ ուսումնական հաստատության տնօրենին։
Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը եւ ընթացակարգային այլ մանրամասներ ներկայացված են կայքում։
Բոլոր դիմորդները, ներառյալ նրանք, ովքեր հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել եւ հանձնել են միասնական քննություններ եւ չեն ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, պետք է հայտագրման 2-րդ փուլի շրջանակում մինչեւ մայիսի 10-ը dimord.am կայքում հայտագրեն նաեւ բուհը, մասնագիտությունը եւ հանձնած կամ հանձնելիք քննությունները՝ ընդունելության գործընթացից դուրս չմնալու համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: