Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա ընդունելության վճարովի տեղերը - Mediamax.am

313 դիտում

Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա ընդունելության վճարովի տեղերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հաստատվել են ՀՀ բուհերի 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների:

ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ բուհերում վճարովի ընդունելության համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը:

 

9322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 129 տեղ՝ Եվրոպական համալսարանին, 549 տեղ՝ ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին