Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։
Ծրագրի շրջանակում պատանիները եւ երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ ծրագրի մասնակցության համար ստացվել էր 130 հայտ, մասնակցության իրավունք է ստացել 52 ներկայացուցիչ։
Կինոարտադրության ոլորտի հայաստանյան եւ արտերկրի փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա մասնագիտությունները, ինչպես նաեւ արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները եւ սկզբունքները:
Ծրագրի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կիրականացնի ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: