Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա - Mediamax.am

151 դիտում

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի եւ մարզերի շարք դպրոցներում այսօր առաջին անգամ 5-րդ եւ 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, հետեւելով օլիմպիադայի ընթացքին, ասել է, որ օլիմպիադայի անցկացումը կնպաստի երեխաների՝ ընթերցելու կարողությունների զարգացմանը:

 

«Մայրենի» առարկայի օլիմպիադան անցկացվում է երկու՝ դպրոցական եւ մարզային փուլով՝ տեքստի լուռ ընթերցանության եւ վերարտադրության ձեւաչափով։ Երեւանի եւ մարզերի դպրոցներից օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 9849 աշակերտ, որոնցից 8687-ը փաստացի մասնակցել է առաջին փուլին:

 

Ըստ դպրոցական փուլում ցուցաբերած արդյունքների՝  այսօր կայացած մարզային փուլին մասնակցել է  632 աշակերտ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին