Երեւան: Մեդիամաքս: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել են դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները:
«Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է: Պետք է միասնաբար հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք, որոնք են գույքագրված խնդիրները եւ ինչպես գնանք լուծման ճանապարհով: Անվտանգության ընկալման շուրջ անհրաժեշտ է ունենալ միասնական չափանիշներ, որոնք պետք է նվազեցնեն ռիսկերը: Ակնհայտ է, որ կա իրավական ակտերի վերանայման կարիք, որոնք պետք է բխեն համապատասխան ստանդարտից»,- նշել է նախարարը։
Նրա դիտարկմամբ՝ անվտանգության ընթացակարգերը պետք է դասակարգել ըստ դպրոցների կրթական ծրագրերի աստիճանների, տեղակայվածության (գյուղական կամ քաղաքային)՝ հաշվի առնելով դպրոցների եւ աշակերտների տարիքային առանձնահատկությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրելու դպրոցների ֆիզիկական անվտանգության առաջնային խնդիրներն ու հրատապ կարիքները՝ հետագա աշխատանքներում դրանք քննարկելու նպատակով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: