CITY College-ի բաց դասը Երեւանում. Մարդը թվային փոխակերպման առանցքում - Mediamax.am

exclusive
937 դիտում

CITY College-ի բաց դասը Երեւանում. Մարդը թվային փոխակերպման առանցքում


Լեսլի Սզամոզին
Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոզին
Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոզին
Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոզին
Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոզին
Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոզին
Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Շահզադեյանը
Լիլիթ Շահզադեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում մեկնարկել են Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի բաց դռների օրերը: Մարտի 26-ին կազմակերպած բաց դասի ժամանակ հայաստանյան դիմորդներին ներկայացվել են Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերը, ինչպես նաեւ Համաեվրոպական Executive MBA-ի ծրագիրը:

 

Ծրագրերն ու դիմորդները

 

«Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը տարեկան երկու այսպիսի միջոցառում է անցկացնում Երեւանում՝ գարնանը եւ աշնանը, որոնց ընթացքում ներկայացնում ենք բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայացնում ենք նաեւ Համաեվրոպական Executive MBA-ը, որը երկակի աստիճանի բիզնեսի մագիստրոսի ծրագիր է եւ նախատեսված է գործարարների, բիզնեսի ոլորտում աշխատողների, արդեն կայացած մասնագետների համար, որոնք պետք է ունենան առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ: Executive MBA ծրագրի դիմորդները պետք է լինեն 25 տարեկանից բարձր, իսկ բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրին, որին իրականցվում է Սալոնիկում՝ ամենօրյա հիմունքներով, կարող են դիմել ավելի փոքր տարիքի՝ համալսարանն ավարտած դիմորդները»,- ներկայացրել է CITY College-ի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի եւ Վրաստանի ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը:

Լիլիթ Շահզադեյանը Լիլիթ Շահզադեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Executive MBA ծրագիրն այնպես է նախագծված, որ ուսանողները ոչ թե մեկնեն երկրից, այլ դասախոսները գան Երեւան եւ ամսական մեկ անգամ (ուրբաթից կիրակի) դասընթացներ իրականացնեն. «Այն սկսվում է հոկտեմբերից եւ շարունակվում է 14 ամիս, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում մեկ առարկայի դասընթաց է իրականացվում: Ծրագիրն իր մեջ ներառում է նաեւ երեք ուսումնական շաբաթ՝ Մեծ Բրիտանիայի Յորքի, Ստրասբուրգի համալսարաներում եւ Սալոնիկում: Ուսանողներն ստանում են երկու գիտական աստիճան եւ երկու MBA դիպլոմ՝ մեկը Յորքի, մյուսը՝ Ստրասբուրգի համալսարանից»:

Լուսանկարը` Մեդիամաքս

City College-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2012 թվականից՝ բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերով: 2016 թվականից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021 թվականից այս ծրագիրը առաջարկվում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Executive MBA տարբերակով՝ առաջարկելով բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA կրթություն։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայ ուսանողներին տրամադրվում է նաեւ կրթաթոշակներ: Նախորդ տարվա նոյեմբերին ունեցել ենք ամբողջական եւ մասնակի կրթաթոշակների մրցույթ: Այժմ այն նորից գործում է: Մեկնարկել ենք նաեւ նախնական դիմելու (early bird) փուլը՝ մինչեւ մարտի 31-ը դիմելով, կարելի է ուսման վարձի բավականին մեծ զեղչի հավակնել»,- նշել է Լիլիթ Շահզադեյանը:

 

Մասնագիտացման վեց ուղղություն

 

«Executive MBA ծրագիրը անհատներին հնարավորություն է տալիս պահպանելով ներկայիս աշխատանքը՝ սովորել համաշխարհային ճանաչում ունեցող երկու համալսարանների մասնագիտացման վեց ուղղություններից մեկով՝ ընդհանուր կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, լոգիստիկա, առողջապահության կառավարում եւ մարդկային ռեսուրսների կառավարում:

Լեսլի Սզամոզին Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր ուսանողները, սովորաբար, ունենում են մոտ 10-ից 12 տարվա աշխատանքային փորձ, իսկ գենդերային հավասարակշռությունը մեզ մոտ հասնում է 50/50-ի»,- ասել է Համաեվրոպական Executive MBA-ի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սզամոզին:

 

Թվային փոփոխությունները եւ ուղեկցող դիմադրությունը

 

Պրոֆեսորը բաց դասին ներկա մասնակիցներին ծրագրերը ներկայացնելուց զատ՝ խոսել է նաեւ թվային վերափոխումների եւ դրանց ազդեցության մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թվայնացումը, արհեստական բանականությունը, որոնց մասին մենք ամեն օր լսում ենք՝ ստիպում են մեզ նորից մտածել, վերագնահատել, թե ինչպես են գործում կազմակերպությունները եւ ինչպես կարող ենք այս փոփոխություններն արդյունավետ օգտագործել մեր առօրյա կյանքում եւ աշխատանքում»,- ասել է պրոֆեսորը:

 

Նրա խոսքով՝ բոլոր փոփոխությունները, այդ թվում նաեւ թվայինը, ուղեկցվում որոշակի դիմադրությամբ:

Լեսլի Սզամոզին Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է մտահոգությանը, թե թվային փոփոխությունը կարող է նվազեցնել մարդկային գործոնը կազմակերպություններում՝ Լեսլի Սզամոզին նշել է. «Թվային փոխակերպումը որեւէ կերպ չի նվազեցնում մարդու կարեւորությունը: Հենց մարդն է փոխակերպման առանցքը»:

Լեսլի Սզամոզին Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Պրոֆեսորի խոսքով՝ թվային փոխակերպումը նորարարության հնարավորություն է.

 

«Սա հնարավորություն է վերաիմաստավորելու այն, ինչ մենք անում ենք, որին կարելի է ներգրավել թե՛ աշխատուժին, թե՛ հաճախորդներին, թե՛ շահագրգիռ մյուս կողմերին: Սա շարունակական կրթական գործընթաց է։ Ինչ վերաբերում է թվային փոփոխություններին հանդիպող դիմադրությանը, ապա այսպես թե այնպես, մենք պետք է հաղթահարենք այն, իսկ թե ինչպես՝ կախված է աշխատանքային միջավայրից եւ մշակույթից»:

 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին