Ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը - Mediamax.am

1267 դիտում

Ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը


Լուսանկարը` ԿԳՄՍՆ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում բուհերի եւ գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հատակագիծը ներկայացրել են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ «ակադեմիական քաղաքը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական եւ գիտական աշխատանքների պայմանները»:

 

Սարգիս Հայոցյանի խոսքով՝ նախագծի ճարտարապետական բաղադրիչին զուգահեռ աշխատանքներ են տարվում նաեւ հողային իրավունքի հետ կապված հարցերի կարգավորման, ակադեմիական քաղաքի գործընկեր հանդիսացող միջազգային առաջատար բուհերի եւ կազմակերպությունների հետ հուշագրերի կնքման, բովանդակության մշակման, կառավարչական մոդելի մշակման եւ բուհերի խոշորացման հայեցակարգի ուղղությամբ։

 

Թոբիաս Քեյլն էլ նշել է, որ «ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երեւանի եւ շրջակա համայնքների, այլեւ ողջ հանրապետության համար՝ կարեւորվելով ոչ միայն իր ճարտարապետական բաղադրիչով, այլեւ էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա»։

 

Ծրագրի հիմնական մարտահրավերների շարքում Թոբիաս Քեյլը նշել է քաղաքի բնակիչների եւ այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին