Լուսավոր ու ժամանակակից. ԵՊՀ գրադարանը եւս մեկ հիմնանորոգված ընթերցասրահ ունի - Mediamax.am

exclusive
4763 դիտում

Լուսավոր ու ժամանակակից. ԵՊՀ գրադարանը եւս մեկ հիմնանորոգված ընթերցասրահ ունի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եզնիկ Միրզոյանը
Եզնիկ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եզնիկ Միրզոյանը
Եզնիկ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահում մինչեւ երեկոյան 21:00-ն ուսանողների կարելի է հանդիպել: Հիմնանորոգումից հետո ընթերցասրահի լուսավոր ու ժամանակակից միջավայրը նպաստել է նրանց հոսքի ավելացմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճշգրիտ գիտությունների ընթերցասրահի հիմնանորոգումն իրականացրել է «Իզմիրլյան» հիմնադրամը՝ գրադարանի ենթակառուցվածքների բարելավում ծրագրի շրջանակում:

 

«Սա իսկապես հիմնանորոգում էր, քանի որ ընթերցասրահից, այսպես ասած, մնացել էր ընդամենը չորս պատ: Այժմ այն ամբողջությամբ նորոգված է, փոխվել են էլեկտրական հոսանքի գծերն ու հատակը, տեղադրվել է նոր օդափոխության եւ ջերմափոխության համակարգ, ինչը մեզ հնարավորություն տվեց ընթերցասրահն ավելի երկար աշխատեցնել՝ մինչեւ ուշ երեկո: Հիմնանորոգումից բացի՝ ընթերցասրահի գույքն ամբողջությամբ փոխվել է ԵՊՀ միջոցներով»,- ասում է գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը:

Եզնիկ Միրզոյանը Եզնիկ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ընթերցասրահը սպասարկում է ԵՊՀ ճշգրիտ գիտությունների ֆակուլտետների ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին, բայց այստեղ են գալիս նաեւ ԵՊՀ այլ ուսանողներ, ինչպես նաեւ այլ համալսարանների, ինստիտուտների ուսանողներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«503 ընթերցասրահը ապակեպատ երեք սրահ ունի՝ տարբեր քննարկումների համար նախատեսված: Դրանցից ամենամեծը 30 հոգանոց է, որը, տնօրենի խոսքով, գրեթե օրվա բոլոր ժամերին զբաղված է: Քննարկումներից զատ՝ այդտեղ տեղադրված մոնիտորը թույլ է տալիս հեռակապով միանալ տարբեր երկրների մասնագետների եւ դասախոսությունների»,- նշում է Եզնիկ Միրզոյանը:

 

Ընթերցասրահի ակտիվ այցելուներից է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ենոք Մարտիրոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մինչեւ ընթերցասրահի հիմնանորոգումն այնտեղ շատ անմխիթար վիճակ էր: Մթնոլորտը չէր տրամադրում գնալ, ընթերցել, դաս անել: Մինչեւ հիմնանորոգումը գրադարանի 5-րդ, 6-րդ հարկերի միջանցքային հատվածներում կամ տանն էի դաս անում, բայց թարմացվելուց հետո ամեն ինչ ավելի տրամադրող է դարձել, հանգիստ, ազատ նստում, դասերս անում եմ, հետո գնում տուն: Դիզայնը, գույները շատ գրավիչ են եւ, այսպես ասած, գրադարանային: Աշխատողներն էլ շատ ուշադիր եւ բարեհամբյուր են: Հետաքրքրվում են, թե ուսանողին ինչպես է հարմար, օրինակ, օդորակիչ միացնե՞ն, թե՞ պետք չէ»,- ասում է Ենոքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

503-ում առանձին սրահներ կան, որոնք շատ հարմար են խմբային դասեր կան ինչ-որ քննարկումներ անելու համար. «Վերջերս այդ սրահներում նաեւ օնլայն գրատախտակներ տեղադրեցին (clever touch), որոնք մաթեմատիկա սովորելու համար ամենահարմարն է, քանի որ վիզուալիզացիան շատ է օգնում ինչ-որ բաներ ավելի լավ ընկալել եւ պատկերացնել, քան կավիճով գրատախտակի վրա»:

 

Նույն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Խուրշուդյանը, ի տարբերություն Ենոքի, ընթերցասրահի նախկին վիճակը չի տեսել, միայն բարձր կուրսեցիներից լսածով է համեմատում եւ ասում՝ «իր բախտը բերել է», եկել է միանգամից հիմնանորոգված ընթերցասրահ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գրադարանից շատ հաճախ եմ օգտվում: Եվ դասերի ընթացքում ունեցած ազատ ժամերին եմ այստեղ լինում, եւ դասերից հետո: Օրը գրեթե 3-4 ժամ ընթերցասրահում եմ լինում: Շատ հարմար եւ տրամադրող միջավայր է, որտեղ կարող ես ոչ միայն գրականությունից օգտվել, այլեւ դասերին պատրաստվել, քննարկումներ կազմակերպել: Ամեն ինչ արված է, որ ուսանողի ժամանակն արդյունավետ անցնի: Սիրում եմ լռության մեջ դաս անել եւ 503 ընթերցասրահն ինձ համար հենց այդ վայրն է»:

 

Գրադարանի տնօրենը հիշեցնում է, որ «Իզմիրլյան» հիմնադրամը 2019 թվականին նույն կերպ հիմնանորոգել էր գրադարանի 501 ընթերցասրահը:

 

«Երբ ծրագրի առաջին փուլով հիմնանորոգեցինք 501 ընթերցասրահը, ուսանողների մեծ հոսք գրանցվեց, այսինքն՝ բոլորն էլ գերադասում են լավ միջավայրում ընթերցել, գնում իրենց գրքերը վերցնում էին տարբեր ընթերցասրահներից եւ գալիս 501: Հիմա նույնը նաեւ 503-ում է: Այսօր մեր երկու նորոգված ընթերցասրահների պահմանները ոչնչով չեն զիջում դրսի առաջատար բուհերի ընթերցասրահներին»,- նշում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրադարանի պատշգամբներում եւս վերանարգման աշխատանքներ են տարվել, սեղաններ են տեղադրվել:

 

«Անգամ այն մարդիկ, որոնք ժամանակին նշում էին, թե գրադարանում քիչ այցելու կա, արդեն ֆիքսում են, որ հոսքն ավելացել է: Փորձը ցույց տվեց, որ լավ միջավայրը գրավում է բոլորին: Ուսանողներից ստացած արձագանքն էլ շատ դրական է: Երբ հիմնանորոգումն ընթացքի մեջ էր, իրենք պարբերաբար գալիս էին, կողքից հայացք նետում, հետաքրքրվում, թե ինչ կստանանք նորոգումից հետո: Ուսանողները նորոգված ընթերցասրահը սկսեցին գովազդել սոցիալական հարթակներում՝ ներկայացնելով, թե գրադարանում ինչպիսի միջավայր է: Դրանից հետո արդեն մյուս ֆակուլտետների ուսանողներն էին հետաքրքրվում, թե իրենց ֆակուլտետի գրադարանը երբ է վերանորոգվելու»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եզնիկ Միրզոյանի խոսքով՝ ուսանողների կարծիքը ոգեւորող է եղել նաեւ «Իզմիրլյան» հիմնադրամի համար.

 

«Տարիներ առաջ, երբ այս երկու ընթերցասրահները դեռ հիմնանորոգված չէին, միայն պատշգամբային հատվածներն էին վերանորոգվել, հիմնադրամի ներկայացուցիչը գրադարանում շրջելիս հարկերից մեկում մոտեցավ ուսանողներին եւ կարծիք հարցրեց միջանցքային հատվածներում արված վերանորոգման հետ կապված: Նրանց կարծիքը հաշվի առնելով՝ հիմնանորոգվեցին նաեւ ընթերցասրահները: Ամեն անգամ այդպես է, երբ հիմնադրամից ներկայացուցիչ է գալիս, անպայման զրուցում է ուսանողների հետ, լսում նրանց արձագանքը, քանի որ հիմնադրամը նպատակ է դրել ուսանողների համար ստեղծել լավ միջավայր»:

Եզնիկ Միրզոյանը Եզնիկ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը չորս ընթերցասրահ ունի, որոնք սպասարկում են ուսանողներին եւ դասախոսներին, կա եւս մեկը, որը հիմնականում ատենախոսությունների, ամսագրերի համար է նախատեսված: Տնօրենը հույս է հայտնում, որ ապագայում այսպիսի պայմաններ կունենան նաեւ մյուս ընթերցասրահները եւ ամբողջ գրադարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«ԵՊՀ-ի եւ «Իզմիրլյան» հիմնադրամի համագործակցության արդյունքում մեր ուսանողները շատ են շահում: Վստահ ենք, որ այս համագործակցությունը շարունակվելու է: Մենք երախտապարտ ենք «Իզմիրլյան» հիմնադրամին տասնամյակների աջակցության և մեր ուսանողների վրա ունեցած ազդեցության համար»,- ասում է գրադարանի տնօրենը:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին