Հիմնանորոգված ընթերցասրահ՝ «Իզմիրլյան» հիմնադրամի նվերը ԵՊՀ-ին - Mediamax.am

exclusive
5605 դիտում

Հիմնանորոգված ընթերցասրահ՝ «Իզմիրլյան» հիմնադրամի նվերը ԵՊՀ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Դաբաղյանը
Մերի Դաբաղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 1-ին հիմնանորոգումից հետո բացվել է Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ընթերցասրահներից մեկը։

 

Բանասիրական գիտությունների գրականության ընթերցասրահի հիմնանորոգումը «Իզմիրլյան» հիմնադրամի նվերն է ԵՊՀ 100-ամյակին։ Իզմիրլյան ընտանիքը պետհամալսարանին աջակցում է 1994-ից, երբ բացվեց գրադարանի նորակառույց մասնաշենքը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարեւորելով ակադեմիական հաստատությունների դերն ու ազդեցությունն անցումային երկրների զարգացման օրակարգում՝ գրադարանի աշխատանքներին աջակցությունը «Իզմիրլյան» հիմնադրամի համար շարունակական գործընթաց է: Հաշվի առնելով, որ Երեւանի պետական համալսարանի Մարի եւ Սարգիս Իզմիրլյանների անվան գրադարանը ծառայում է մեծ թվով ուսանողների եւ հետազոտողների, հիմնադրամի գերակա նպատակներից մեկն է այն համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված ակադեմիական ստանդարտներին», - ասել է «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ 400 քմ տարածքն ամբողջությամբ նորոգվել է, թարմացվել։ Վերանորոգումն իրականացրել է հիմնադրամը, կահույքը ձեռք են բերել համալսարանի միջոցներով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամենակարեւորը՝ այս սրահ մտել է օդափոխություն, կարող ենք ունենալ մեր ուզած ջերմաստիճանը։ Դա գրադարանի ամենակարեւոր խնդիրներից էր։ Կահույքն ամբողջությամբ փոխվել է, քննարկումների համար ապակիներով առանձնացված 3 հատված ունենք։ Շատ կարեւոր է, որ սանհանգույցները նախատեսված են նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,- ասում է գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետհամալսարանի գրադարանը 16 հազար ընթերցող ունի։ Միջավայրի փոփոխությունը մեծացրել է նրանց հոսքը։ Նորոգված ընթերցասրահն օրական 3-4 հարյուր ընթերցողի է սպասարկում։

 

«Ընթերցասրահի հիմնանորոգումից հետո այնքան մարդ եկավ պարապելու, որ էլ տեղ չկար, անգամ աշխատողների աթոռներն էին վերցրել։ Միջանցքում իրար վրա դրված սեղաններ կային, որ դեռ չէինք հասցրել տեղավորել, տեսնեմ, դրանք իջեցրել, աթոռները դրել են շուրջն ու նստած պարապում են»,- պատմում է Եզնիկ Միրզոյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վերանորոգումն, անշուշտ, իր կարեւոր ազդեցությունը թողեց, որովհետեւ ե՛ւ հարմարավետությունը, ե՛ւ հետաքրքրությունը, ե՛ւ փոփոխությունը տրամադրում են ուսանողներին։ Եթե առաջ գալիս էին միայն ընթերցելու, հիմա քննական շրջան է, հարմարավետ միջավայրում նաեւ պարապում են։ Առանձնացված սենյակներն էլ իրենց դերն ունեն, ուսանողները կարողանում են քննարկումներ անել, նույնիսկ ապակու վրա գրելու հնարավորությունն իր էֆեկտն ունի»,- ասում է գրադարանավար Արմենուհի Սարգսյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Կանոնանդրության համաձայն՝ գրադարանից կարող են օգտվել միայն ԵՊՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը։ Բայց տնօրինությունը ընթերցասրահից օգտվելու հնարավորություն տալիս է նաեւ այլ բուհերի ուսանողներին՝ ուսանողական տոմսերով։ 

Մերի Դաբաղյանը Մերի Դաբաղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գրադարանի միջավայրը, էսթետիկ կողմը շատ կարեւոր է, տրամադրող։ Ես նախընտրում եմ դասերս ընթերցասրահում անել, որովհետեւ տանը չես կարողանում կենտրոնանալ։ Իսկ էստեղ միջավայրը խթանում է սովորելուն, պարապելուն»,- ասում է ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Դաբաղյանը։

 

Պետհամալսարանի գրադարանը եւս երեք ընթերցասրահ ունի։ Երբ հնարավորություն լինի, կնորոգեն ճշգրիտ գիտությունների ընթերցասրահը, որն այս պահին ամենաշատն ունի բարեկարգման կարիք։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին