Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի - Mediamax.am

977 դիտում

Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Արցախից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

 

Ըստ հիմնավորման՝ ԿԳՄՍ նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների մասով ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ հավաքագրել է 1836 շահառու (1728 բակալավրի կրթական ծրագրով, 108 մագիստրոսական կրթական ծրագրով), որոնց 2023-2024 ուստարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 440 մլն դրամ:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողի համար հատկացվել է 402 մլն դրամ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին