FA Convention 23․ Փորձի փոխանակումը որպես կրթվելու միջոց - Mediamax.am

exclusive
2274 դիտում

FA Convention 23․ Փորձի փոխանակումը որպես կրթվելու միջոց


Լուսանկարը` Մեդիամաքս

Օֆելյա Վարդանյանը
Օֆելյա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աջից՝ Անդրյուս Բեզդարը և Ալեքսեյ Կոռոբլյովը
Աջից՝ Անդրյուս Բեզդարը և Ալեքսեյ Կոռոբլյովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դմիտրի Պետրովը
Դմիտրի Պետրովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միխայիլ Շապոշնիկովը
Միխայիլ Շապոշնիկովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերուժան Մինասյանը
Մերուժան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարբե Բեդրոսյանը
Նարբե Բեդրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակ Կնյազյանը
Արտակ Կնյազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովնան Շահբազյանը
Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Դիզայնի եւ ճարտարապետության ոլորտում առաջին քայլերից մինչեւ տեղական եւ միջազգային մեգանախագծեր, ձեռքբերումների ու ձախողումների դասերն ու նոր ժամանակների կանոնները․ այս թեմաների շուրջ իրենց փորձով են կիսվել հայաստանյան եւ միջազգային հաջողակ ճարտարապետներն ու դիզայներները հոկտեմբերի 14-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «FA Convention 23»-ի՝ ճարտարապետության ոլորտի ամենամեծ միջոցառման ժամանակ։

 

Մեդիամաքսը եւս մասնակցել է կոնֆերանսին եւ ներկայացնում է դրա առավել հետաքրքրական դրվագները։

 

Ավելի քան 700 մասնակից

 

«FA Convention 23»-ի կազմակերպիչ Futuris Architects ընկերությունը նպատակ ունի նման միջոցառումների միջոցով զարգացնել Հայաստանում ճարտարապետության եւ դիզայնի ոլորտը եւ Հայաստանը դարձնել դրա բնօրրաններից մեկը։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին նմանատիպ միջոցառումն ընկերությունը նախաձեռնել էր դեռեւս 2021 թվականին։ Այս անգամ «Փորձի փոխանակումը որպես կրթվելու միջոց» խորագիրը ստացած կոնֆերանսը գերազանցել է նախորդի մասնակցության ցուցանիշը մոտ 7 անգամ։

 

«2021 թվականին կազմակերպված կոնֆերանսի թիրախային լսարանը հիմնականում ուսանողությունն էր, որի շրջանակում ունեցանք 100-150 մասնակից։ Նախորդ փորձի հաջողությունը շարունակելու համար այս տարի ընդլայնեցինք միջոցառման թեմատիկ շրջանակն ու նաեւ հրավիրեցինք ոլորտում մեծ հաջողություններ գրանցած օտարազգի մասնագետների՝ կիսվելու իրենց փորձով։

Օֆելյա Վարդանյանը Օֆելյա Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդյունքում, նախատեսված 500 մասնակցի փոխարեն ունեցանք 700-ը»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշել է Futuris Architects-ի արթ-տնօրեն Օֆելյա Վարդանյանը։  

 

Տեղական եւ միջազգային փորձ

 

Կոնֆերանսին մասնակցելու առիթով Հայաստան էին ժամանել 4 համաշխարհային խոսնակներ՝ «Дневники дизайнера» (հայ․՝«Դիզայների օրագիրը») բլոգի հեղինակ Միխայիլ Շապոշնիկովը, Zrobim Architects-ի համահիմնադիրներ Անդրյուս Բեզդարը եւ Ալեքսեյ Կոռոբլյովը եւ մոլդովական Line Architects-ի տնօրեն, գլխավոր ճարտարապետ Դմիտրի Պետրովը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելույթներով հանդես եկան նաեւ հայկական Storaket Architectual studio-ի համահիմնադիրներ Մերուժան Մինասյանը եւ Նարբե Բեդրոսյանը, ինչպես նաեւ Archangel Architects-ի համահիմնադիր Արտակ Կնյազյանը։  

 

Փորձի փոխանակման դերը ճարտարապետության ոլորտում

 

Երեւանի հյուրերն իրենց ելույթներն սկսում էին քաղաքից ստացված վառ տպավորություններով՝ գնահատելով թե՛ յուրօրինակ ճարտարապետությունը, թե՛ հաճելի մթնոլորտը։  

 

«Առաջին անգամ եմ Երեւանում եւ շատ տպավորված եմ։ Ստալինյան շրջանի ճարտարապետությունը՝ կառուցված լինելով տուֆից, չինարի ծառերի սաղարթի հետ մեկտեղ շատ հաճելի միջավայր է ստեղծում»,- ասում է Zrobim Architects-ի համահիմնադիր Անդրյուս Բեզդարը։  

Աջից՝ Անդրյուս Բեզդարը և Ալեքսեյ Կոռոբլյովը Աջից՝ Անդրյուս Բեզդարը և Ալեքսեյ Կոռոբլյովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ նման կոնֆերանսները մշտապես ոգեշնչանքի աղբյուր են դառնում ոլորտի սկսնակ մասնագետների համար, ուստի դրանց հաճախակի անցկացումը շատ կարեւոր դեր ունի։  

Դմիտրի Պետրովի խոսքով՝ լսարանի հետ երկխոսությունը մշտապես նոր ծանոթությունների ու մասնագիտական կապերի հաստատման հնարավորություն է։  

 

«Հատկապես մեր ժամանակներում, երբ կրթական համակարգն արդեն հնացած է, նման միջոցառումները մասնագիտական աճի ու փորձի փոխանակման հնարավորություններ են տալիս։ Վերջինս շատ կարեւոր է հատկապես ճարտարապետության ոլորտում, որը ենթադրում է անընդհատ ինքնակրթություն»,- ասել է նա։

Դմիտրի Պետրովը Դմիտրի Պետրովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միխայիլ Շապոշնիկովը լսարանին ներկայացրել է մասնագիտական հմտությունները կատարելագործելու հետ մեկտեղ ավելի թանկ նախագծեր վաճառելու գաղտնիքը։ Նա նաեւ կիսվել է իր անձնական փորձով, թե ինչպես է առանց մասնագիտական կրթության հաջողակ ընկերություն հիմել։  

 

«Ես աշխատում էի ՏՏ ոլորտում, հետո որոշեցի թողնել աշխատանքս։ Որոշ ժամանակ տանը ձանձրանում էի։ Մի անգամ կահույքի հայտնի արտադրողներից մեկի սրահում ոգեշնչվեցի ներկայացված ինտերիերի դիզայնով ու որոշեցի այն կրկնել մայրիկիս տանը։ Քանի որ փորձը հաջողվեց, շարունակեցի անվճար ծառայություններ մատուցել ընկերներիս շրջանում, իսկ երբ մասնագիտական հմտություններս դարձան պրոֆեսիոնալ, սկսեցի դրանով գումար վաստակել»,- պատմել է Միխայիլ Շապոշնիկովը։  

Միխայիլ Շապոշնիկովը Միխայիլ Շապոշնիկովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինտերիերի դիզայնի եւ ճարտարապետական նախագծերից հետո նա նաեւ անցել է կահույքի արտադրության՝ սկսելով հարմարավետ բազմոցի նախագծումից։ Այս գաղափարին Միխայիլին դրդել է այն հանգամանքը, որ շուկայում առկա ոչ մի բազմոց նրան չի բավարարել որպես սպառողի։

 

Ճարտարապետի պատասխանատվությունը

 

Մերուժան Մինասյանը եւ Նարբե Բեդրոսյանը լսարանին ներկայացրել են իրենց ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա նախագծերի փորձը՝ ընդգծելով տարբեր երկրների աշխատանքային մշակույթին ծանոթ լինելու եւ աշխարհայացքային տարբերությունները հաշվի առնելու կարեւորությունը։  

 

Նրանց աշխատանքներում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում Արցախում իրականացված նախագծերը, այդ թվում Շուշիի արվեստի կենտրոնը, որը գրեթե առանց փոփոխության այսօր շահագործվում է Ադրբեջանի կողմից։  

Մերուժան Մինասյանը Մերուժան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«2020 թվականը մեր ամբողջ ազգի համար շրջադարձային կետ եղավ, եւ մենք էլ որպես ճարտարապետներ արվեստանոցում շատ ենք խոսել նախագծերին այլ ուղղություն տալու մասին։ Այդ մտորումների արդյունքում ծնվեց «Գմբեթ» ամրակառույցը, որը նախատեսված է զինվորներին անօդաչուների հարվածներից պաշտպանելու համար։ Մեկ ամիս առաջ թեստավորումն ավարտվել է, այն սպասվածից ավելի լավ արդյունք է ցույց տվել եւ շուտով կսկսվի դրա սերիական արտադրությունը»,- պատմել է Մերուժան Մինասյանը։  

 

Storaket-ի թիմը, շարունակելով աշխատել հայանպաստ ծրագրերի շուրջ, մեկնարկել է նաեւ Gogol Apartments նախագիծը, որը ենթադրում է ռեսուրսներ խնայող բնակելի տարածք։  

 

«Եթե այսօրվա պատերազմների պատճառներին ավելի խորքային մոտենանք, կտեսնենք, որ ռեսուրսների պատերազմներ են։ Մենք էլ, լինելով փոքր երկիր, ռեսուրսների սղության պատճառով չենք կարողանում անկախ միավոր լինել։ Փորձելով արձագանքել այս մարտահրավերին՝ սկսեցինք աշխատել ռեսուրսներ խնայող կառույցների շուրջ»,- նշել է Մերուժան Մինասյանը։   

Նարբե Բեդրոսյանը Նարբե Բեդրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լսարանի հետ ճարտարապետները կիսվել են նաեւ մշակութային շինությունների հետ աշխատանքի իրենց փորձով, որտեղ պետք է հատկապես զգույշ լինել՝ մշակութային հուշարձանները չվնասելու համար։  

 

«Ճարտարապետի պատասխանատվությունը նման աշխատանքներում, իհարկե, շատ կարեւոր է, սակայն դա չի կարող միակողմանի լինել։ Զարգացած երկրներում գոյություն ունեն կառավարման ոլորտում մշակված «խաղի կանոններ», որոնց հետ հաշվի են նստում բոլոր կողմերը, ուստի հուշարձան-շենքերը պահպանվում են՝ անգամ եթե պատվիրատուն կամ ճարտարապետը չեն կրում այդ արժեքային համակարգը»,- ասել է Նարբե Բեդրոսյանը։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Storaket-ի թիմի հիմնական խորհուրդը սկսնակ ճարտարապետներին ինքդ քեզ հետ անկեղծ լինելն էր՝ հանձն չառնելով նախագծեր, որոնց հետ հաշտ չես։  

 

Աշխարհը սկսում է հուշել  

 

Արտակ Կնյազյանը Archangel Architects-ի մի քանի նախագծերի օրինակով ներկայացրել է ճարտարապետի աշխատանքի հաջորդական քայլերը, որը սկսվում է սպիտակ ու դատարկ թղթից։ Սպիտակ թուղթը, թերեւս, ամենադժվար ու վախեցնող փուլն է, սակայն բաց մտքի շնորհիվ կարելի է հուշումներ ստանալ անգամ ամենաանսպասելի առարկաներից, օրինակ՝ սենյակային բույսից։  

 

«Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շուրջ պատվիրատուի հետ քննարկումից հետո մտածում էի՝ ինչպես ենք այդ բոլոր պահանջները մեկտեղելու մեկ նախագծում։ Մտորումներիս ընթացքում հայացքս կանգ առավ գրասենյակի պատուհանագոգին դրված սենյակային բույսի վրա եւ ուշադրությունս գրավեցին դրա տերեւների մրջյունները։ Այդպես, մրջնաբույնի կառուցվածքի մանրամասն ուսումնասիրությունն օգնեց նախագծել պատվիրատուի բոլոր պահանջներին համապատասխանող համալիր»,- պատմել է Արտակ Կնյազյանը։  

Արտակ Կնյազյանը Արտակ Կնյազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ նախագծի լեգենդը, նախապատմությունն ամենակարեւորն է ստեղծագործողի համար։ Այս պատմությունների ձեւավորումը սկսվում է դեռեւս մանկության տարիներից, երբ լսում ենք պապիկի պատումները։  

 

«Փոքր տարիքում մենք լսում ենք, որովհետեւ մեզ հետաքրքիր է, առանց գիտակցելու, որ պապիկի պատմությունները մեզանում ձեւավորում են այն աշխարհները, որոնք հետագայում վերարտադրվելու են մեր ստեղծագործություններում։

Ճարտարապետություն եւ դիզայն կարող են լինել առանց պատմության, սակայն դրանց շնորհիվ է, որ ասելիքը կարեւոր ուժ է ստանում»,- ընդգծել է Արտակ Կնյազյանը։

 

Կրթվելու լավագույն միջոցը

 

Futuris Architects-ի համահիմնադիր Հովնան Շահբազյանը հույս է հայտնել, որ նման միջոցառումների շարունակականությամբ կկարողանան փորձի փոխանակումը դարձնել կրթվելու լավագույն միջոց։  

Հովնան Շահբազյանը Հովնան Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միջոցառման հյուրերը, այսպես ասած, մեծ ջրերում լողացող ձկներ են, եւ պետք է իրենցից օրինակ վերցնել։ Մեր ոլորտը կենդանի ու արագ փոխվող է, ուստի փորձի փոխանակումը շատ մեծ դեր է խաղում մասնագիտական աճի, նաեւ ոլորտի զարգացման հարցում։ Հույս ունեմ, որ մեր պետական հաստատությունները կրթության նման մեթոդը կներառեն ռազմավարական ծրագրերում»,- ասել է նա։

 

Ըստ Հովնան Շահբազյանի՝ Հայաստանում Ճարտարապետության եւ դիզայնի ոլորտի զարգացման միտումները դրական են. «Պակասում է միջազգային նախագծերի փորձը, որն էլ հույս ունենք լրացնել նմանատիպ կոնֆերանսների շնորհիվ»։

 

«FA Convention 23»-ի իրականացման գլխավոր հովանավորներն էին Bomond՝ սալիկների եւ սանիտարական կերամիկայի մասնագիտացված խանութ-սրահը, Berg Construction՝ շինարարությամբ եւ ներքին հարդարմամբ զբաղվող ընկերությունը, Ador Factory՝ պրեմիում եւ լյուքս դասի մուտքի ինչպես նաեւ միջսենյակային դռներ արտադրող ընկերությունը։  

 

Հովանավոր են հանդիսացել նաեւ Madera, Wall Deco, Comodo, Valan Prof, Decca, Green Tec, Mood Decor ընկերությունները։ Միջոցառման իրականացմանն աջակցել են Coffee House-ը եւ  Zeel Project թվային հարթակը։

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին