Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ կառավարությունը կփոխհատուցի 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը:
Կառավարությունն այսօր հավանության է տվել ԼՂ-ում նախնական եւ միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում նշել է, որ սովորողների ուսման վարձը կփոխհատուցվի գրեթե ամբողջությամբ.
«Մեզ արդեն դիմել է ավելի քան 500 ուսանող՝ բուհական եւ նույնքան էլ՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգից:
Ունենք մարզային ուսհաստատություններ, մեծ թվով քոլեջներ եւ ուսումնարաններ, ուսանողները կկարողանան ընտրել իրենց փաստացի բնակավայրին ամենամոտ ուսհաստատությունը»:
Կառավարությունը հավանություն է տվել նաեւ ուսումնարաններում, քոլեջներում եւ բուհերում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը հաստատելու մասին որոշման նախագծին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: