Երեւան։ Մեդիամաքս։ UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է 10-րդ ուսումնական տարին:
111 նոր ուսանողներ 56 երկրներից երկու տարի ապրելու եւ ուսանելու են Դիլիջան քաղաքում: Նրանց թվում են 9 ուսանող Հայաստանից եւ 3 ուսանող Լեռնային Ղարաբաղից։
UWC Դիլիջանի երկամյա միջազգային բակալավրիատի ծրագրում ներառված են ընդհանուր առմամբ 220 ուսանող 72 երկրից: Շատ ուսանողներ հնարավորություն են ստանում սովորելու UWC Դիլիջանում մասնավոր բարերարների և կազմակերպությունների հովանավորության շնորհիվ:
Ուսանողների շուրջ 75%-ը կրթաթոշակ է ստանում, այդ թվում՝ 35%-ը՝ լրիվ, 40%-ը՝ մասնակի կրթաթոշակով:
2023 թ. UWC Դիլիջանն ավարտած 103 ուսանողների 96%-ը հաջողությամբ հանձնել են Միջազգային բակալավրիատի քննությունները:
Շրջանավարտներից 21-ը մեկ տարի դադար են վերցրել, իսկ մյուսները շարունակում են կրթությունը համալսարաններում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: