Յուրի Հովհաննիսյանը հանդիպել է դպրոցականների հետ - Mediamax.am

1560 դիտում

Յուրի Հովհաննիսյանը հանդիպել է դպրոցականների հետ


Լուսանկարը` ԳԱԱ


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Քիմիա» առարկայի Մենդելեեւյան 57-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներն ու բազմաթիվ դպրոցականները հանդիպել են մեծանուն գիտնական, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանին։

«Այսօր պատմական օր է, որովհետեւ Յուրի Հովհաննիսյանը պատմություն է, ում շնորհիվ Մենդելեեւի աղյուսակում հայտնվեց հայկական ծագման անվամբ տարր՝ «Օգանեսոն», եւ մենք՝ բոլորս, այդ պատմության մի մասն ենք կազմում», - ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը։

 

Յուրի Հովհաննիսյանը հանդես եկավ զեկուցմամբ՝ ներկայացնելով գերծանր տարրերի բնույթը, պատմեց դրանց սինթեզի մասին, ներկայացրեց գերծանր տարրերի ուսումնասիրության հեռանկարները։

 

Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ եւ մասնակցությամբ հայտնաբերվել են Մենդելեեւի աղյուսակի 10 նոր տարրեր: Յուրի Հովհաննիսյանի պատվին է կոչվել քիմիական տարրերի պարբերական համակարգի 118-րդ տարրը՝ «Օգանեսոն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին