Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 12-ին Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) Ընդհանուր Ժողովը (Կոնֆերանսը) փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել ռեկտորի պաշտոնում:
Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի այլ թեկնածու, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել։
Գործող ընթացակարգի համաձայն՝ ՀՌՀ-ի կոնֆերանսի կողմից ընտրված ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները։ Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը հաստատել Կոնֆերանսի կողմից ընտրված ցանկացած թեկնածուին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: