Երեւան։ Մեդիամաքս։ «Մատենա» միջազգային դպրոցը սկսում է դասընթաց Արցախի հանրային եւ մասնավոր ոլորտներում աշխատող այն մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել առաջնորդության հմտությունները եւ ստանձնել պատասխանատվություն իրենց բնագավառում, կազմակերպությունում կամ թիմում:
Ապրիլի 3-ից մեկնարկել է դասընթացի մասնակցության հայտերի ընդունումը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 20-ը։ Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել առցանց եղանակով։
«Մատենա» դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ ակնկալում են մասնակիցների ակտիվ հոսք՝ հաշվի առնելով Արցախում կազմակերպված նախորդ դասընթացների նկատմամբ մասնակիցների ցուցաբերած հետաքրքրությունը։
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը թեեւ փոխեց մեր ծրագրերի ժամկետները, բայց եւս մեկ անգամ ընդգծեց դրանց կարեւորությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները չզրկվեն կրթություն եւ նոր գիտելիք ստանալու իրենց իրավունքից»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը։
Ընդունելությունն անցկացվելու է 2 փուլով: Առաջին խմբի համար նախատեսված դասընթացը տեղի կունենա մայիսի 6-ին եւ 7-ին` Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: