ԵՊՀ-ում ներդրվել է «Մեդիա եւ տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագիրը - Mediamax.am

1012 դիտում

ԵՊՀ-ում ներդրվել է «Մեդիա եւ տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ս.թ. սեպտեմբերից ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ ներդրվել է «Մեդիա եւ տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագիրը:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երեւանյան գրասենյակից հայտնում են, որ մագիստրոսական ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերել ակադեմիական եւ պրակտիկ գիտելիքներ եւ փորձառություն մեդիա եւ տեղեկատվական դաշտի իրավական կարգավորումների վերաբերյալ եւ ոչ միայն:

 

Հիմնադրամը նաեւ կրթաթոշակ է տրամադրել 2 ուսանողի։

 

2021 թվականին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ԵՊՀ իրավագիտության  եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Մեդիա իրավունք» խորագրով մեկամյա կրթական դասընթաց։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին