STARMUS-ը կհամագործակցի հայաստանյան որոշ բուհերի հետ - Mediamax.am

1580 դիտում

STARMUS-ը կհամագործակցի հայաստանյան որոշ բուհերի հետ


Լուսանկարը` STARMUS


Երեւան։ Մեդիամաքս։ «STARMUS» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի եւ ՀՀ մի շարք բուհերի միջեւ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ հուշագրեր են ստորագրվել Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ինչպես նաեւ «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ:

 

Համագործակցության շրջանակում «STARMUS»-ը եւ բուհերը կմիավորեն իրենց ջանքերը Հայաստանում գիտության հանրահռչակման ուղղությամբ՝ ապահովելով «STARMUS» փառատոնի հիմնական նպատակը, որն է ոգեշնչել եւ կրթել հետազոտողների հաջորդ սերնդին:

 

Համագործակցության շրջանակում սեպտեմբերից աշխարհահռչակ «STARMUS» փառատոնի խոսնակները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, դասախոսություններ կկարդան այդ ուսումնական հաստատություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին