Կրթության ոլորտի բարեփոխումը «բացարձակ առաջնահերթություններից է» - Mediamax.am

1073 դիտում

Կրթության ոլորտի բարեփոխումը «բացարձակ առաջնահերթություններից է»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի եւ ընթացքի վերաբերյալ:

Կառավարությունից հայտնում են, որ անդրադարձ է արվել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին եւ ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության հնարավորություններին, ակադեմիական ստեղծագործ միջավայրի ձեւավորմանը, գերատեսչական բուհերի գործունեությանը եւ այլ թեմաների:

 

Ներկայացվել է մասնագիտական կրթության ռեֆորմի ընթացքը, քննարկվել են հանրակրթության բնագավառում արդեն իսկ մեկնարկած աշխատանքները:

 

«Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումը Կառավարության բացարձակ առաջնահերթություններից է, եւ այս բնագավառում պետք է գնալ ռազմավարական լուծումների՝ ապահովելով հանրակրթություն - մասնագիտական կրթություն – բարձրագույն կրթություն շղթայի փոխգործելիությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին