Հայտնի են Հայաստանի բուհերի 5 ամենապահանջված մասնագիտությունները - Mediamax.am

2413 դիտում

Հայտնի են Հայաստանի բուհերի 5 ամենապահանջված մասնագիտությունները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան։ Մեդիամաքս։ 2022 թվականի բուհ ընդունվելու դիմում-հայտ է ներկայացրել 13 573 դիմորդ:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը հայտնել է, որ հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429, երրորդ տեղում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկան է՝ 5253 դիմորդով:

 

«Ֆիզիկա» առարկայի դիմորդների թիվը 1585 է:

 

Կարո Նասիբյանը առանձնացրել է բուհերի 5 ամենապահանջված մասնագիտությունները, որոնց համար առավել շատ դիմում-հայտ է ներկայացվել.

 

1. Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ»

2. ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա»

3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում»

4. ԵՊՀ-ի «Իրավագիտություն»

5. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին