Շաֆհաուզենում եւ Բրեմենում սպասում են ապագա հայ ուսանողներին - Mediamax.am

1363 դիտում

Շաֆհաուզենում եւ Բրեմենում սպասում են ապագա հայ ուսանողներին


Բոյանա Միլոշեւիչը
Բոյանա Միլոշեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոյանա Միլոշեւիչը
Բոյանա Միլոշեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոյանա Միլոշեւիչը
Բոյանա Միլոշեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտը (SIT) եւ Բրեմենի Յակոբսի համալսարանը (JUB) համատեղ առաջարկում են հարստացված մագիստրոսական ծրագիր՝ արձագանքելու տեխնոլոգիաների, գիտության եւ բիզնեսի ոլորտում ամենապահանջված աշխատատեղերին:

 

Այս հնարավորության մանրամասները հայ ուսանողներին ներկայացնելու համար Մեդիամաքսը ներկա է գտնվել SIT-ի միջոցառումների բաժնի ղեկավար Բոյանա Միլոշեւիչի հետ հանդիպմանը:

 

Ինչու՞ SIT-ի մագիստրոսական ծրագիրը

 

Համակարգչային գիտության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության մագիստրոսական ծրագիրը (MSc CSSE) ուսանելու երկու վայր է առաջարկում՝ Շաֆհաուզենը Շվեյցարիայում եւ Բրեմենը Գերմանիայում: Այն տրամադրում է ժամանակակից գիտելիքներ քվանտային հաշվարկների, խելացի ինքնավար համակարգերի, արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության ոլորտներում:

Բոյանա Միլոշեւիչը Բոյանա Միլոշեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրի հիմնական առանձնահատկությունները հետեւյալն են.

 

-    Սա միակ մագիստրոսական ծրագիրն է, որը համատեղում է համակարգչային գիտության, ծրագրային ապահովման եւ առաջնորդության ոլորտները: Սովորաբար այս ուղղությունները միասին չեն ներկայացվում:

 

-    Ծրագիրը միջառարկայական է: Օրինակ՝ եթե դուք հետաքրքրված եք տեխնոլոգիական ոլորտով, ուզում եք սովորել ծրագրային ապահովում եւ ինչ-որ պահից դառնալ առաջնորդ, մենք սովորեցնում ենք, թե ինչպես ձեռքբերել առաջնորդական հմտություններ հենց տեխնոլոգիական ոլորտի պահանջներին համապատասխան՝ ղեկավարելու տեխնոլոգիական թիմ:

 

-    Ունենք հասանելիություն հետազոտության եւ բիզնեսի ոլորտի առաջնորդներին:

 

-    SIT-ի մեծ համայնքը ներառում է մի շարք գիտնական և հետազոտական կենտրոններ ու համալսարաններ, ինչպես նաև բիզնես կազմակերպություններ: Մեր ուսանողներն այդ ընկերություններում ունեն պրակտիկայի, իսկ ավարտելուց հետո նաեւ աշխատանքի անցնելու հնարավորություն:

 

-    Ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Գերմանիայում գտնվող կամպուսները տրամադրում են գերմանական ակրեդիտացված ակադեմիական աստիճան:

 

-    Առկա են վարձավճարի փոխհատուցման բազմաթիվ հնարավորություններ:

 

Կարիերային հեռանկար

 

Ուսանողներն իրենց տեխնիկական, կառավարման եւ առաջնորդության գիտելիքները գործնականում կիրառելու եւ հմտությունները զարգացնելու հնարավորություն ունեն նաեւ իրական արդյունաբերական նախագծի վրա աշխատելու միջոցով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սովորաբար մեր ուսանողների 100%-ն աշխատանք է գտնում ավարտելուց ամիսներ անց: Նրանք հիմնականում դառնում են ծրագրային ապահովման մասնագետներ Google-ում, Amazon-ում, Microsoft-ում, Facebook-ում, խորհրդատու փորձագետներ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են McKinsey-ն, Deloitte-ը եւ Accenture-ը, ինչպես նաեւ դառնում են հիմնադիր կամ գլխավոր տնօրեն ձեռնարկատիրական ընկերություններում:

 

Համաշխարհային ցանց

 

Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի էկոհամակարգը կարելի է բաժանել երկու մասի՝ շահույթ չհետապնդող եւ շահույթ հետապնդող: Առաջին բաղադրիչը կազմում են Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտը եւ Բրեմենի Յակոբսի համալսարանը, որտեղ միջառարկայական մոտեցմամբ դասավանդվում են գիտության, ձեռներեցության եւ առաջնորդության ուղղությունները: Շահութաբեր բաղադրիչում քվանտային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտներում գործող մի քանի ընկերություններ են՝ SIT բիզնես ծառայությունները, SIT Alemira-ն, SIT Rolos-ը, SIT Academy-ն, SIT Capital-ը, SIT Start Garden-ը եւ SIT Autonomous-ը:

 

SIT-ն համաշխարհային շատ մեծ ցանց ունի՝ բաղկացած մեր հոգաբարձուների խորհրդի անդամներից եւ մի շարք կազմակերպություններից: Հոգաբարձուների խորհրդի անդամների թվում են Ֆիզիկայի բնագավառում ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիր Կոստյա Նովոսելովը, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Միխիայիլ Լուկինը, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Մարկ Քամլետը, Գերմանիայի արհեստական բանականության հետազոտության կենտրոնի գործադիր տնօրեն եւ գիտական ղեկավար Վոլֆգանգ Վասթերը:

Բոյանա Միլոշեւիչը Բոյանա Միլոշեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

SIT-ի հիմնադիրը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահը դոկտոր Սերգ Բելն է (Սերգեյ Բելոուսով՝ հեղ.), որը նաև Runa Capital եւ Acronis տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրն է:

 

Մեր ցանցում նման մարդկանց ունենալը մեծ հնարավորություններ է ստեղծում մեր ուսանողների համար շփվելու նրանց հետ եւ սովորելու նրանցից: Մենք այս ցանցով փորձում ենք մեր ուսանողներին խրախուսել, ավելի տեղեկացված դարձնել, թարմացնել գիտելիքները եւ փորձառություն տրամադրել՝ ներառելով նրանց համակարգում:

 

Առաջատարների շարքում

 

SIT-ն հավակնում է դառնալ աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: Այս հարցնում մեզ օգնում են 3 հիմնական բաղադրիչներ.

 

-    մեր միջազգային ցանցը, համագործակցությունները, փորձագիտական պաշարը եւ մարդիկ,

-    սերտ համագործակցությունն այնպիսի առաջատար համալսարանների հետ, ինչպիսիք են Հարվարդի, Օքսֆորդի, Կարնեգի Մելոն համալսարանները:

-    ծրագրային ապահովման եւ ծառայությունների մատուցման ուղղությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Յակոբսի համալսարանը եվրոպական լավագույն 25 եւ աշխարհի մասշտաբով լավագույն 100 համալսարանների շարքում է: Այն ունի 1 600-ից ավելի ուսանողներ շուրջ 110 երկրներից: Առանձնանում է նաեւ մենտորական ակադեմիական ծրագրի առկայությամբ, որով ուսանողները կարող են խորհրդատվություն ստանալ իրենց նախընտրած փորձագետի հետ ուղղակի շփումով:

 

Վարձի մասնակի եւ լրիվ փոխհատուցում

 

Համակարգչային գիտության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության մագիստրոսական ծրագրում ուսանելու արժեքը ինչպես Գերմանիայի, այնպես էլ Շվեյցարիայի կամպուսում կազմում է տարեկան 20 000 եվրո: Ուսանողներն ունեն վարձավճարի ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն: Կրթաթոշակի չափը տատանվում է 4 000-12 000 եվրոյի սահմաններում: Այս կրթաթոշակների համար դիտարկվում են բոլոր հայտատուները՝ հիմնված իրենց միջին ակադեմիական գնահատականի վրա (GPA):

 

Ծրագրին առնչվող ճանապարհորդական ծախսերը հոգում են SIT-ն եւ JUB-ը:

 

Մենք ունենք հատուկ առցանց մրցույթ ամբողջական ֆինանսական աջակցությունը ստանալու համար: Դա տեղի է ունեցել ապրիլին եւ ամեն տարի կրկնվում է: Մեր համալսարան դիմել ցանկացող ուսանողները այդ մրցույթի շրջանակում պետք է 4 ժամում լուծեն ալգորիթմական խնդիրներ եւ առաջին 15-ը շահում են ամբողջական կրթաթոշակ:

 

Կյանքը կամպուսում շատ ակտիվ է: Բացի մոտ 60 տարատեսակ ուղղվածությամբ ակումբներից, ուսանողները մեր աջակցությամբ տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Շուրջ 100 այդպիսի միջոցառում է տեղի ունենում մեկ տարվա ընթացքում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մագիստրոսական ծրագիրը հասանելի է բակալավրիատի այն ուսանողների համար, որոնք լավ գիտելիքներ ունեն համակարգչային գիտություն առարկայից: Դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 1-ն է, իսկ վիզայի կարիք չունեցողների համար՝ հուլիսի 15-ը: Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալ եւ դիմել կարող եք հետեւյալ հղումով:

 

Հայ ուսանողները

 

Այսօր Հայաստանում ՏՏ ոլորտը շատ արագ զարգանում է եւ մասնագետների կարիք կա, իսկ մեր մագիստրոսական ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանին ունենալու տեխնոլոգիական ոլորտի բարձր որակավորմամբ առաջնորդներ եւ կառավարիչներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ մեր բակալավրիատում սովորում են երկու հայ ուսանողներ: Ունենք նաև 8 հայ շրջանավարտներ, որոնք բոլորն էլ ավարտելուց հետո աշխատանքի են անցել տարբեր կազմակերպություններում եւ զուգահեռաբար օգնում են մեր մենտորական ծրագրերին: Այս փուլում նախատեսում ենք Հայաստանի հետ շատ ավելի լայն համագործակցություն:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին