Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը, մարզային համայնքներում ուսուցիչ աշխատելու համար, համագործակցության է հրավիրում տարբեր ոլորտների մասնագետների:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վերապատրաստում է այդ մասնագետներին եւ համայնքում գտնվելու երկու տարիների ընթացքում նրանց ապահովում մենթորական եւ մեթոդական շարունակական աջակցությամբ, ասվում է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:
Մասնակիցները, ի հավելումն դպրոցի աշխատավարձի, կստանան ֆինանսական ամսական հավելյալ օժանդակություն` իրենց կեցության ծախսերը հոգալու համար։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է։ Մանրամասներին ծանոթանալու եւ դիմելու համար անցեք հղումով:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ եւ օժանդակությամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: