Ռուբեն Վարդանյան. «Մատենա»-ն կպատրաստի նոր առաջնորդներ - Mediamax.am

4341 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Մատենա»-ն կպատրաստի նոր առաջնորդներ


Ռուբեն Հայրապետյանը, Յուրի Լեւինը եւ Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Հայրապետյանը, Յուրի Լեւինը եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Հայրապետյանը
Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրի Լեւինը
Յուրի Լեւինը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեկտեմբերի 6-ին Երեւանում «Մատենա» միջազգային դպրոցը եւ «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այն ազդարարում է, որ 2022թ. առաջին եռամսյակում Հայաստանում գործունեությունը կսկսի առաջնորդության եւ մասնագիտական զարգացման «Մատենա» միջազգային դպրոցը։

 

Մեդիամաքսը առանձնացրել է հուշագրի ստորագրման ընթացքում հնչած մի քանի մտքեր։

 

Ծրագիրը հավակնոտ է

 

Ռուբեն Հայրապետյան, «Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն

 

Տարիներ շարունակ Հայաստանում մեր մասնագետները վերապատրաստվել են տարբեր կրթական հարթակներում եւ հաստատություններում, սակայն այդ վերապատրաստման գործընթացը հատվածական, քաոտիկ բնույթ է կրել։ Արդյունքում, մենք չենք կարողացել համակարգային ձեւաչափով արդյունք ապահովել, ինչը մասնագիտական կրթության ամենակարեւոր, ամենաէական, ամենաբարդ խնդիրներից մեկն է։

Ռուբեն Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մատենա»-ում մենք փորձելու ենք ստեղծել գերազանցության այնպիսի  հարթակ, որտեղ միջազգային  առաջնորդների փորձը կհամադրվի մեր տեղական առաջնորդների լավագույն փորձի հետ։ Ցանկացած հարցում փորձելու ենք միջազգային լավագույն փորձը համադրել տեղական լավագույնի հետ։ Սա նաեւ մեր անվանումից է բխում՝ «Մատենա» բառը, որը հրաշալի հնչում է բոլոր լեզուներով, առաջացել է Մատենադարանի անվանումից, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պատմական ձգտումը առ գիրքն ու գրականությունը։

 

Յուրի Լեւին, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի տնօրեն

 

Հայաստան մեծ ներուժը ունեցող երկիր է, որն իրացնելու համար անհրաժեշտ է երկու կարեւոր գործոն՝ ներդրումներ եւ մարդիկ։ Ներդրումները երկրորդային կարեւորության հարց է, իսկ ահա մարդիկ՝ ղեկավարներն ու առաջնորդները, շատ կարեւոր են։

 

Սա շատ հավակնոտ ծրագիր է եւ շատ հարազատ՝ «Մատենա»-ի համահիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը «Սկոլկովո»-ի համահիմնադիրներից է։

Յուրի Լեւինը Յուրի Լեւինը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկոլկովո» դպրոցը 15 տարվա ընթացքում շատ մեծ փորձ է կուտակել եւ ճանաչելի է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Այս փորձն ամբողջությամբ պատրաստ ենք փոխանցել «Մատենա»-ին։

 

Հասկանալ խնդիրները

 

Ռուբեն Վարդանյան, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր

 

Մեզ մոտ շատ լուրջ իրավիճակ է եւ մենք կանգնած ենք շատ լուրջ ճգնաժամի առջեւ։ Սա միայն Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանք չէ։ Մենք բոլորս պետք է հասկանանք՝ ինչ Հայաստան ենք ունենալու։ Շատ կարեւոր է, որ լինեն քննարկումներ, որոնք կվերաբերվեն այս խնդիրներին.

 

1.    Մենք չունենք տեսություն կամ երազանք, թե ինչ Հայաստան ենք ուզում կառուցել, եւ ինչպես պետք է աշխատենք դա իրականացնելու համար։

 

2.    Մենք չունենք բավարար չափով ղեկավարներ, որոնք ի վիճակի են առաջնորդել եւ ղեկավարել։

 

3.    Միշտ ասում ենք, որ գումար չունենք, որ ներդրումներ իրականացնենք  սոցիալական կամ ռազմական ոլորտում, բայց արտերկրում ապրող մեր ընկերները հաճախ ասում են, որ այդ գումարները կան, բայց չկան բարձր մակարդակի նախագծեր, որոնք արժանի են ներդրումների։

 

4.    Մենք չունենք միջավայր, որ մրցակցենք մյուս երկրների հետ, որտեղ կզարգանա բիզնեսը եւ որտեղ գան ներդրումները։

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս խնդիրները լուծելու համար մենք պետք է ունենանք լավ առաջնորդներ։

 

«Մատենա»-ի ուսանողները

 

Ռուբեն Հայրապետյան, «Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն

 

Առաջին փուլում նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ։

Զուգահեռ, հասարակության լայն շերտերին, ուսանողներին ներգրավվելու համար կազմակերպելու ենք բաց դասեր։

 

Սկսելու ենք որակավորման դասընթացներից, որի շահառուները լինելու են ոչ միայն անհատները, այլեւ ընկերությունները, որոնք մտածում են իրենց աշխատակիցների կրթական որակի բարձրացման մասին։

 

Ծրագրերը ներկայացվելու են 2022-ի առաջին եռամսյակում եւ դրանց ավարտուն լինելուն պես, կհայտարարենք վարձավճարների մասին։ Ունենալու ենք նաեւ կրթաթոշակների ճկուն համակարգ, որը գործելու է այն ուսանողների համար, որոնք իրենց լավագույնս կդրսեւորեն ։

 

Զուգահեռ աշխատելու ենք կրթական ծրագրերի ձեւաչափը եւ դաշտը ընդլայնելու ուղղությամբ, որով կներգրավվենք հասարակության տարբեր շերտերին՝ քաղաքապետերից եւ համայնքների ղեկավարներից մինչեւ բիզնեսի առաջնորդներ։

 

Ռուբեն Վարդանյան, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր

 

«Մատենան» համալսարան չէ, այստեղ մոդուլային ծրագրեր են, որոնք կարող են  ունենալ տարբեր տեւողություն՝  մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ծրագրերն ուսանողների համար չեն, որոնք նոր-նոր փորձ են ձեռք բերում, այն մարդկանց համար է, որոնք աշխատանքային փորձ ունեն։

 

Յուրի Լեւին, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի տնօրեն

 

Մենք սովոր ենք դասական բուհական կրթությանը, երբ մարդ սովորում է 4-6 տարի, ապա աշխատում է։ Բայց ավանդական կրթական այս համակարգը  փոփոխվում է, որովհետեւ աշխարհն է  փոխվում։ Այն գիտելիքներն ու ունակությունները, որոնք մարդը ստանում է 20 տարեկանում, չեն բավարարում, որպեսզի նա մրցունակ մնա հաջորդ 30 տարիներ ընթացքում։ Աշխարհն այսօր անցնում է ցկյանս ուսուցման տարբերակին, երբ աշխատելուն զուգահեռ մարդը շարունակ սովորում է։

 

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին