UWC Դիլիջանը քոլեջը դարձավ 7 տարեկան - Mediamax.am

2336 դիտում

UWC Դիլիջանը քոլեջը դարձավ 7 տարեկան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անկախության 30-ամյակի օրը UWC Դիլիջան քոլեջը նշել է իր 7-րդ տարեդարձը:

UWC Դիլիջանի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը մասնակցել են դպրոցի «Վերաիմաստավորելով ապագան» թեմատիկ տոնակատարությանը, որի ձայնագրությունը հասանելի է ստորեւ.

 

 

«Դպրոցը կառուցելուց ի վեր, ինձ համար ամենահուզական պահերից մեկն այն էր, երբ տեսա UWC Դիլիջանի առաջին ուսանողներին ՝ երեխաներ 94 երկրից, ովքեր երազելու քաջություն էին ունեցել: Այսօր, երբ քայլում ես Դիլիջանում, տեսնում ես տարիներ շարունակ արված գործերի արդյունքը: Վստահ եմ, որ մեր ուսանողները դառնալու են մեր տեսլականի դեսպանները եւ Հայաստանի դեսպանները. նրանք ունեն այդ ձգտումը, համբերատարությունը, տոկունությունը, մեծ սիրտ եւ կարեկցանք այլոց հանդեպ»,- ասել է UWC Դիլիջանի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

2021-2022 ուսումնական տարում UWC Դիլիջանը դռները բացել է 220 ուսանողների առջեւ՝ մոտ 80 երկրից:

 

Ուսանողների մեծ մասը UWC Դիլիջանում  սովորելու հնարավորություն է ստանում անհատ հովանավորների, կազմակերպությունների եւ մասնավոր ընկերությունների առատաձեռն օժանդակության շնորհիվ: Ուսանողների 20% սովորում է լրիվ, իսկ 60% մասնակի կրթաթոշակով:

 

2021թ. շրջանավարտների ակադեմիական արդյունքները դպրոցի պատմության ընթացքում ռեկորդային են եղել չնայած համավարակի եւ Հայաստանում տեղի ունեցած պատերազմի առաջացրած դժվարություններին: Ուսանողների 99.1% հաղթահարել է անցողիկ շեմը: Ուսանողների գրեթե մեկ քառորդն ստացել է 40 բալ եւ ավելի, ընդ որում՝ զգալիորեն աճել է շնորհված երկլեզու դիպլոմների թիվը:

 

UWC Դիլիջանն ունի շրջանավարտների վեց սերունդ՝ 620 շրջանավարտ 105 երկրից: Նրանք շարունակում են մասնակցել UWC Դիլիջանի համայնքի կյանքին. շրջանավարտների 20%-ը կատարել է որեւէ կամավորական աշխատանք UWC Դիլիջանի ամառային ճամբարի, Ավրորա մարդասիրական ծրագրի, ինչպես նաեւ դպրոցի այլ ակտիվությունների շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին