Երեւան: Մեդիամաքս: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թվականին տեղի ունեցած դպրոցականների առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:
«Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներն ամսական կստանան 10 000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 7 500 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 5 000 դրամ կրթաթոշակ:
Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: