«Տառարվեստի կախարդանքը»՝ Ռուբենից, Թոմասից ու Յանից - Mediamax.am

exclusive
1645 դիտում

«Տառարվեստի կախարդանքը»՝ Ռուբենից, Թոմասից ու Յանից


Ռուբեն Մալայանը
Ռուբեն Մալայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Յան Միխալովսկին
Յան Միխալովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Թոմաս Յունկերը եւ Արմեն Բուբուշյանը
Թոմաս Յունկերը եւ Արմեն Բուբուշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանողների համար 2019թ. մարտի 11-ին կազմակերպվել էր «Տառարվեստի կախարդանքը» սեմինարը: Միջոցառմանը հրավիրվել էին արտասահմանցի եւ տեղացի մասնագետներ, որոնք խոսեցին գրաֆիկական դիզայնի եւ, մասնավորապես, տառատեսակների մասին: 

 

Այս օրերին տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստանում են չեխ սթրիթ-արտիստ Թոմաս Յունկերն ու լեհ գրաֆիկական դիզայներ Յան Միխալովսկին: Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը եւ նրա գործընկերները որոշել էին հրավիրել երկու մասնագետներին եւ գեղանկարիչ Ռուբեն Մալայանին՝ մեկօրյա դասընթաց վարել ուսանողների համար: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Թոմաս Յունկերը Հայաստան է եկել Visual Gap Gallery-ի կողմից կազմակերպված «Երեւան Ուրբան Արթ Փառատոն 2019»-ին մասնակցելու նպատակով: Համալսարանը փառատոնին աջակցում է՝ լսարաններ ու նյութեր տրամադրելով: 

 

«Տառարվեստի կախարդանքը» սեմինարին Թոմասն ուսանողներին պատմեց իր գրաֆիթիների մասին: Երկու օր առաջ է ժամանել, դեռ չի հասցրել լավ ծանոթանալ մեր քաղաքին։ Սթրիթ արթի նմուշներ աչքով շատ չեն ընկել, ըստ նրա, կամ ճիշտ վայրում դեռ չի եղել, կամ էլ քաղաքում դրանք բացակայում են։ 

 

Թոմաս Յունկերը եւ Արմեն Բուբուշյանը Թոմաս Յունկերը եւ Արմեն Բուբուշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Եվրոպական մեծ քաղաքներում մի քանի րոպե զբոսնելով՝ նկատում ես տասնյակ գրություններ ու պատկերներ, որոնց մտապահելով հիշում ես նաեւ տարածքը ու հետագայում փորձում ես կողմնորոշվել նոր վայրում: Այստեղ դեռ նման գործեր չեմ տեսել»,- ասում է Թոմասը։

 

«Երեւանն ափսոս է փոքր ու ոչ պրոֆեսիոնալ գրաֆիտիներով լցնելու համար, լավ կլիներ, եթե հրավիրեիք մի քանի պրոֆեսիոնալ սթրիթ արտիսների, որոնց գործերը կարող են լավ օրինակներ լինել հետագայում այս արվեստն այստեղ զարգացնելու համար», - ասում է նա։ 

 

Ռուբեն Մալայանը Ռուբեն Մալայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ռուբեն Մալայանը ներկայացրեց հայկական գեղագրության (կալիգրաֆիա) ավանդույթները՝ կարեւորելով մանրանկարչության ու գեղաղրության տարանջատումը: Նրա խոսքով՝ եթե մանրանկարչության մասին հարուստ տեղեկություններ կան ու այն լավ ուսումնասիրված է, գեղագրության մասին նյութեր գրեթե չկան:  Մանրանկարչության հիմնական գործառույթը տառը զարդարելն է, իսկ գեղագրությունն անդրադառնում է տառի ձեւին՝ այն պետք չէ շփոթել նաեւ գեղեցիկ ձեռագրի հետ: 

 

 

Ռուբեն Մալայանը խորհուրդ տվեց ուսանողներին ուսումնասիրել հայկական գեղագրությունը՝ սկսելով Հայաստանի Ազգային գրադարանից, որը գտնվում է Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի 

անմիջական հարեւանությամբ:

 

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երրորդ խոսնակը Յան Միխալովսկին էր, որը նույն ծրագրով Հայաստան երկրորդ անգամ է գալիս: Եվրոպական Erasmus+ փոխանակման ծրագրի շնորհիվ նա մեկ շաբաթ դասախոսություններ է վարելու Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում: Նախորդ տարի նրան Հայկական պետական մանկավարժական համալսարանն էր հրավիրել: 

 

Յան Միխալովսկին Յան Միխալովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Միջոցառմանը Յանը պատմեց 1950-ականներին Լեհաստանում ձեւավորված Polish School of Posters շարժման մասին: Շարժումն այդ թվականներին շատ կարեւոր էր, որովհետեւ պաստառների լեզվով խոսելը հնարավորություն էր տալիս բնակիչներին ազատ արտահայտելու իրենց ցանկությունները: 

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին