Հայկական գեղագրություն. անտեսված մշակութային ժառանգության հետքերով - Mediamax.am

exclusive
43067 դիտում

Հայկական գեղագրություն. անտեսված մշակութային ժառանգության հետքերով


Թռչնագիր «Այբ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
Թռչնագիր «Այբ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Երկաթագիր Այբուբեն»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Երկաթագիր Այբուբեն»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Ռուբեն Մալայանի աշխատանքներից՝ արված Տիգրան Համասյանի «Լույս ի Լուսոյ» մենահամերգի համար
Ռուբեն Մալայանի աշխատանքներից՝ արված Տիգրան Համասյանի «Լույս ի Լուսոյ» մենահամերգի համար

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Վիշապ համույթ»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Վիշապ համույթ»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Կալիգրաֆիայի համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք
Կալիգրաֆիայի համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Ռուբեն Մալայանը
Ռուբեն Մալայանը

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարանը
Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարանը

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Կալիգրաֆիայի Համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք
Կալիգրաֆիայի Համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարանը
Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարանը

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Հայկ Նահապետ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Հայկ Նահապետ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Կալիգրաֆիայի Համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք
Կալիգրաֆիայի Համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Մարաշցի 1845»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Մարաշցի 1845»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Հայկական գեղագրության արվեստ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Հայկական գեղագրության արվեստ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

1292թ. Ավետարան, Մանրանկարչությունը Մոմիկինն է
1292թ. Ավետարան, Մանրանկարչությունը Մոմիկինն է

Լուսանկարը` Կարեն Մաթևոսյանի անձնական արխիվից

«Հայր Մեր». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Հայր Մեր». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Գրիգոր Նարեկացի». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Գրիգոր Նարեկացի». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

« Ճ - Ճանապարհ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
« Ճ - Ճանապարհ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Նոտրգիր Այբուբեն». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Նոտրգիր Այբուբեն». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Բոլորգիր Այբուբեն». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Բոլորգիր Այբուբեն». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Հայկական գեղագրության դասագիրք
Հայկական գեղագրության դասագիրք

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Հայկական գեղագրության դասագիրք
Հայկական գեղագրության դասագիրք

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Առաջին դասարան, Երեւան, 2010թ.»
«Առաջին դասարան, Երեւան, 2010թ.»

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Հատված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից
Հատված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարանի

«ԱՅԲ»․ հայտնաբերվել է ուսումնասիրությունների ընթացքում
«ԱՅԲ»․ հայտնաբերվել է ուսումնասիրությունների ընթացքում

Լուսանկարը` Ռուբեն Մալյանի արխիվից

«Մինջեւ խելացին կը մտածէ, խենթը գետից անց կը կենայ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«Մինջեւ խելացին կը մտածէ, խենթը գետից անց կը կենայ». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Ռուբեն Մալայանի աշակերտ Մերի Կարապետյանի աշխատանքներից
Ռուբեն Մալայանի աշակերտ Մերի Կարապետյանի աշխատանքներից

Լուսանկարը` Մ. Կարապետյանի անձնական արխիվից

Ռուբեն Մալայանը ճապոնական պատվիրակության հետ
Ռուբեն Մալայանը ճապոնական պատվիրակության հետ

Լուսանկարը` ԹՈՒՄՈ-ի արխիվից

«New BlackSmith Armenian» տառատեսակ. Ռուբեն Մալայանի աշխատանքներից
«New BlackSmith Armenian» տառատեսակ. Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Ճանաչել…»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից՝ արված Մատենադարանի Մաշտոց Հիմնադրամի համար
«Ճանաչել…»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից՝ արված Մատենադարանի Մաշտոց Հիմնադրամի համար

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից


Գեղագրություն (Calligraphy) բառը բառացի  նշանակում է գեղեցիկ եւ ընթեռնելի ձեռագրով գրելու արվեստ։ Սակայն այս մեկնաբանությունը բացահայտում է գեղագրություն արվեստի նշանակության միայն մի փոքր մասը։ Գեղագրության գլխավոր նպատակը ձեւի եւ բովանդակության իդեալական ներդաշնակության հասնելն է։

 

 Գեղագրությունը երաժշտության պես նուրբ, արտաքուստ պարզ, սակայն ներքուստ  ազգային եւ ներանձնային փիլիսոփայական խորը շերտեր ունեցող արվեստ է։ Գեղագրության արվեստը զարգացել եւ զարգանում է հին եւ հարուստ մշակույթ ունեցող բազմաթիվ երկրներում։ Իրենց ազգային կալիգրաֆիան զարգացնող ազգերը ոչ միայն կարողանում են ըստ արժանվույն գնահատել գեղագրության արվեստի էսթետիկ կողմի ողջ գեղեցկությունը, այլեւ գիտակցում են, որ գեղագրությունն այն միջոցն է, որը զարգացնում եւ կենդանի է պահում իրենց ազգային գիրը։

«Ճանաչել…»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից՝ արված Մատենադարանի Մաշտոց Հիմնադրամի համար «Ճանաչել…»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից՝ արված Մատենադարանի Մաշտոց Հիմնադրամի համար

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Հայկական այբուբենը ամենահին եւ գեղեցիկ գրերից մեկն է։ Մեր թանգարանների արխիվներում պահվում են ձեռագիր հայերենով գրված հազարավոր մատյաններ եւ գրքեր, որոնք հայկական գեղագրության արվեստի կենդանի նմուշներ են։ Սակայն փորձեք գտնել հայկական գեղագրության արվեստի պատմության եւ գրելու ոճի մասին որեւէ գիրք։ Այդպիսի գիրք չկա։

 

Հայկական գեղագրությունը՝ կալիգրաֆիայի համաշխարհային ժառանգության հանրագիտարանում

 

 Երկար տարիներ հայկական գեղագրության (կալիգրաֆիայի) ուսումնասիրությամբ զբաղվող գեղագրիչ Ռուբեն Մալայանը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եւ ստեղծագործական գծով ղեկավար (creative director) է։ Տառատեսակի էսթետիկայի նպատմամբ բծախնդիր վերաբերմունքն իր մոտ մասնագիտական  է։

 

2008 թվականին Ռուբենը Նյու Յորքում գտնվող հրատարակչությունից նամակ է ստանում, որում ասվում է, որ իրենք համաշխարհային կալիգրաֆիայի ժառանգության մասին (The World Encyclopedia of Calligraphy, Sterling) հանրագիտարան են պատրաստում եւ ցանկանում են, որ գրքում անպայման լինի նաեւ հայկական գեղագրության մասին բաժին։ Հրատարակչությունն առաջարկում է Ռուբենին զբաղվել հայկական բաժնի ստեղծման աշխատանքներով։

«Վիշապ համույթ»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից «Վիշապ համույթ»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Ռուբեն Մալայան - Մեծանալով նկարչի ընտանիքում՝ միշտ շրջապատված եմ եղել նկարչության, համաշխարհային կալիգրաֆիայի եւ դիզայնի մասին պատմող թեմատիկ գրականությամբ։ Գրաֆիկ դիզայների ավելի քան 20 տարվա փորձ ունեմ. այս ոլորտում տառատեսակի էսթետիկան հիմնաքարային նշանակություն ունի։ Այդ տարիներին ձեռագիր գործեր քիչ էի անում։  Պորտֆոլիոյումս ձեռքով արված կալիգրաֆիայի միայն մի քանի օրինակ կար։ Սակայն, ես միանգամից ընդունում եմ հրատարակչության առաջարկը՝ գիտակցելով, որ եթե մերժեմ, ապա կամ այդ գործն անելու է մեր մշակույթին, ավանդույթներին եւ գրերին ոչ այդքան լավ ծանոթ օտարերկրացի մասնագետ, կամ հանրագիտարանում առհասարակ չի լինելու հայկական գեղագրության մասին բաժին։ Ինձ համար սա պատվի հարց էր։

 

Ռուբենը հրատարակչությունից նամակը ստանալու ժամանակ ապրում էր Թել Ավիվում եւ հայկական կալիգրաֆիայի պատմությանը եւ տեխնիկային վերաբերող իր հետազոտությունը սկսում է՝ այցելելով Երուսաղեմում գտնվող Գյուլբենկյան գրադարան։

 

Ռ.Մ. - Գյուլբեկյան գրադարանում ես հնարավորություն ստացա ուսումնասիրել միայն տպագիր գրքերում եղած տառատեսակները։ Թանգարանը ձեռագիր գրքերի հետ աշխատելու հնարավորություն չէր տրամադրում ոչ միայն օտարերկրացի մասնագետներին, այլ նաեւ հայ ուսանողներին։ Հետազոտության համար ինձ պետք էին ձեռագրով գրված հին հայկական գրքեր, որոնց մեջ ես կկարողանայի գտնել հայկական տառատեսակների յուրօրինակ եւ գեղեցիկ նմուշներ։ Ես գիտեի, որ բոլոր հարցերի պատասխանները կգտնեմ Հայաստանում։

 

2010 թվականին Ռուբենը վերադառնում է Հայաստան՝ շարունակելով ուսումնասիրել հայկական գեղագրության արվեստը։

 

Հանրագիտարանի հրատարակիչները Ռուբենին խնդրել էին գրքի հայկական բաժնի համար իրենց տրամադրել ոչ միայն կալիգրաֆիայի պատրաստի նմուշներ, այլեւ հայկական այբուբենի եւ գեղագրության մասին հոդված։ Կալիգրաֆիայի մասին համաշխարհային հանրագիտարանի հայկական բաժնի աշխատանքները տեւեցին 8 ամիս։ Արդյունքից գոհ մնաց ոչ միայն հեղինակը, այլեւ հրատարակիչները։ Գիրքը լույս է տեսել 2011 թվականին Նյու Յորքում։

Ռուբեն Մալայանը Ռուբեն Մալայանը

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Ռ.Մ. - Ուսումնասիրության ընթացում բազմաթիվ հետաքրքիր փաստեր եւ ինֆորմացիա եմ հայտնաբերել հայկական գեղագրության եւ այբուբենի մասին։ Հսկայական նյութ է կուտակվել արխիվումս։ Ուզում եմ հետազոտությանս արդյունքներով կիսվել մարդկանց հետ՝ հրատարակելով գիրք, որի օգնությամբ կկարողանամ ցույց տալ, թե որքան գեղեցիկ, յուրօրինակ եւ հոգեւոր արվեստ է հայկական գեղագրությունը։

 

Ռուբենը շարունակում է իր հետազոտությունը՝ ուսումնասիրելով Հայաստանում եւ հայկական սփյուռքի հայաշատ գաղթօջախներում գտնվող արխիվները եւ վիմագրերը՝ քայլ առ քայլ վերակենդանացնելով հայկական գեղագրության պատմությունը եւ տարբեր ժամանակաշրջաններին հատուկ գրելաոճը։

 

Հետազոտությունն ամբողջությամբ ավարտելու համար Ռուբենը պետք է նաեւ ուսումնասիրի Մխիթարյան միաբանություն Վենետիկում եւ Վիեննայում գտնվող արխիվները։

 

Ռ.Մ. - Մխիթարյանների արխիվների ուսումնասիրությունը հետազոտության ամենակարեւոր փուլերից մեկն է։ Միաբանությունը եղել է ոչ միայն միջնադարյան գեղագրության, այլեւ տպարվեստի խոշորագույն կենտրոն։ Մխիթարյանների արխիվներում են գտնվում թեմային վերաբերող բազմաթիվ արժեքավոր գրքեր եւ ձեռագրեր։ Ես չեմ կարող գիրք հրատարկել հայկական գեղագրության մասին՝ առանց այդ արխիվն ուսումնասիրելու։

 

Ռուբենն իր հետազոտություններն իրականացնելու ընթացքում ոչ մի տեսակի պետական աջակցություն չի ստացել։

Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարանը Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարանը

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Ռ.Մ. -  Հայկական գեղագրությունը մեր ազգային մշակույթի մի մասն է, եւ այն մոռացությունից փրկելու համար հարկավոր է պետական մոտեցում ցուցաբերել։ Միայն առանձին անհատների ուժերով անհնար է դա անել։ Մշակույթի նախարարությունը  պետք է գիտակցի, որ իր անտարբերության պատճառով հայկական մշակույթի մի հսկայական ու կարեւոր մաս անտեսված եւ մոռացված է, եւ իրենց անմիջական գործառույթների մեջ է մտնում՝ օգնել եւ նպաստել հայկական գեղագրության վերակենդանացմանն ու զարգացմանը։

 

Պետք է տարբերել գեղագրությունը մանրանկարչությունից

 

Մեզ մոտ կալիգրաֆիան հիմնականում դիտարկվում է գրքարվեստի շրջանակներում, եւ շատ հաճախ այն շփոթում են մանրանկարչության հետ։ Միգուցե պատճառն այն է, որ ի տարբերություն մանրանկարչության՝ հայկական գեղագրության արվեստը մինչ օրս իր արժանի տեղը չի գտել հայ բազմադարյան մշակույթի պատմության մեջ։

 

Ամեն դեպքում, պետք է սովորել տարբերակել գեղագրությունը մանրանկարչությունից։

 

Ռ.Մ. - Մանրանկարչության գլխավոր նպատակը տառը զարդարել եւ գեղեցկացնելն է, մինչդեռ գեղագրությանը հետաքրքրում է տառի նրբագեղությունը եւ  տարածաչափությունը։ Մանրանկարչությունը փորձում է ցույց տալ տառի գեղեցկությունը՝ այն ճոխացնելով, գույներ հաղորդելով, գեղագրությունը անում է հակառակը՝ մինիմալիստական միջոցներ օգտագործելով՝ ցույց է տալիս տառի պլաստիկան եւ գեղեցկությունը, մասնիկ առ մասնիկ խաղալով տառի ձեւի հետ՝ օգնում է հայտնաբերել նոր ծավալներ։

Կալիգրաֆիայի Համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք Կալիգրաֆիայի Համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Մանրանկարչությունը միջնադարյան գեղանկարչությունն է։ Ձեռագրերի գեղավերստական հարդարանքի կատարելագործման շնորհիվ մասնագետները (գրիչները) սկսում են, օրինակ, Ավետարանի սկզբնատառերը կամ առաջին տողի բոլոր բառերը գրել ավելի գեղագրական ձեւով կամ զարդագրերով՝ հաճախ օգտագործելով թռչնագիր, մարդագիր տառեր եւ այլն։ Միջնադարյան մասնագետները նախ գրում էին տեքստը, հետո նոր սկսում էին նկարազարդել էջի համապատասխան մասերը։ Սկզբնական շրջանում գրչությունը եւ նկարազարդումը չէին տարանջատվում, նույն մասնագետը եւ՛ գրում, եւ՛ նկարազարդում էր տեքստը։ Սակայն հետագայում՝ ձեռագրական մշակույթի զարգացման արդյունքում մանրանկարչությունը տարանջատվում է գրչությունից։ Այսինքն, իրենց դասական իմաստով գեղագրությունն ու մանրանկարչությունը` որպես գիր եւ նկար արվեստի տարբեր տեսակներ են, բայց ձեռագիր մատյաններում կիրառվում են զուգահեռաբար»,- պարզաբանում է Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ Կարեն Մաթեւոսյանը։

 

Հայկական գեղագրության արվեստ

 

Ըստ Ռուբեն Մալայանի՝ գեղագրությունը կենդանություն ստացած տառի բաբախող սիրտն է։ Ձգտելով բացարձակ իդեալական էսթետիկայի՝ գեղագրությունն այն գտնում է պարզ մինիմալիզմի մեջ։ Դիտելով գեղագրության իսկապես գեղեցիկ նմուշ՝ դու ակամա սկսում ես մտածել ՝ ա՛յս տեսքը պետք է ունենար տառի ներքին երաժշտությունը։

 

Ռ. Մ. - Հայերենը բարդ այբուբեն է։ Վիզուալ տեսանկյունից շատ տառեր իրար նման են, եւ գեղագրչի համար բավականին բարդ է հայերենով հեշտությամբ ընթերցվող տեքստ գրել։ Կալիգրաֆիայի արվեստի համար շատ կարեւոր է տեքստի ընթեռնելի լինելը, սակայն դու շատ հաճախ ստիպված ես լինում զոհաբերել տեքստի իդեալական ընթեռնելիությունը, որպեսզի  կարողանաս ստանալ գեղեցիկ պլաստիկա։

Կալիգրաֆիայի Համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք Կալիգրաֆիայի Համաշխարհային հանրագիտարան, 2011թ․, Նյու Յորք

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Գեղագրի համար կալիգրաֆիայի յուրաքանչուր աշխատանք մի բարձունք է, որը պահանջում է իրեն ամեն անգամ նորովի գրավել։ Գեղագրությունը քո առջեւ դնում է խնդիրներ եւ ստիպում է քեզ գտնել նոր լուծումներ։ Դու երբեք չես կարող ունենալ այն ինքնավստահությունը, որը տալիս է քեզ համակարգչով աշխատելը։ Իհարկե, ժամանակի ընթացքում ձեռք ես բերում որոշակի վարպետություն, սակայն յուրաքանչյուր նոր գեղագրական աշխատանք սկսելը քեզնից պահանջում է համարձակություն եւ վստահություն։

 

Գեղագիրը, սահմանափակ միջոցների՝ վրձնի ծայրի, թանաքի եւ թղթի օգնությամբ, պետք է կարողանա հաղորդել տրամադրություն՝ ստեղծելով իդեալական ձեւ, թղթի վրա շնչող գիր։ Չկա ավելի բարդ աշխատանք, քան սպիտակ մակերեսի վրա սեւ գիծ օգտագործելով ստեղծել տառարվեստի ինքնատիպ նմուշ։

 

Գեղագրության արվեստը շատ նման է երաժշտության։ Եթե դու աշխատանքի ընթացքում սխալ ես թույլ տալիս, տուժում է ողջ կոմպոզիցիան, եւ դու չես կարող այդ սխալը ուղղել։ Դու ստիպված վերցնում ես նոր թուղթ եւ սկսում ես նորից աշխատել։ Ինչպես երաժշտությունում չես կարող ուղղել սխալ կատարած մեղեդին, այնպես էլ գեղագրությունում՝ սխալ գծած մասնիկը։

 

Կալիգրաֆիան լուծում է բովանդակության եւ ձեւի մշտական հակադրությունը ՝ բերելով այն բացարձակ իդեալական ներդաշնակության։

 

Գեղագրություն անելը նման է մեդիտացիայով զբաղվելուն։ Այն պահանջում է քեզնից կենտրոնացված մաքուր միտք, հավասարակշռության մեջ գտնվող հոգեվիճակ։ Ես շատ հաճախ նկատում եմ՝ երբ ուսանողներիս մոտ ինչ-որ մի բան չի ստացվում,  իրենք միանգամից սկսում են բարկանալ։ Ես փորձում եմ իրենց հանգստացնել եւ բացատրել՝ եթե իրենք ցանկանում են կալիգրաֆիայով զբաղվել, պետք է առաջին հերթին սովորեն  կառավարել իրենց էմոցիաները եւ միտքը։ Դու չես կարող գեղեցիկ ձեւ կամ ֆորմա ստեղծել՝ գտնվելով ոչ ներդաշնակ հոգեվիճակում։ Կալիգրաֆիան երկկողմանի երկխոսություն է քո եւ նյութի միջեւ, այդ երկխոսությունը պահանջում է անկեղծություն եւ նվիրում, յուրաքանչյուր կեղծ գիծ կամ մասնիկ միանգամից երեւում է թղթի վրա։

 

Մեր թանգարաններում պահվում է հայկական գեղագրությանը առնչվող մեծ ծավալի նյութ, որը մինչ օրս ոչ ոք լրջությամբ չի ուսումնասիրել։ Եթե մենք ցանկանում ենք մոռացությունից փրկել հայկական կալիգրաֆիայի մշակույթը, ապա պետք է սկսել ոչ միայն ուսումնասիրել գեղագրության հայկական փորձը պատմական կոնտեքստում, այլեւ կիրառել այն գործնականում՝ հայկական դպրոցներում կալիգրաֆիա սովորեցնելով, ինչպես դա արվում էր մինչեւ Հեղափոխությունը։

 

Վերադարձնել հայկական գեղագրությունը դպրոց

 

Հայկական կալիգրաֆիայի հարուստ պատմության եւ տառերի գեղագրական առանձնահատկությունների մասին պատմող ոչ մի գիրք չկա։ Ռուբեն Մալայանն իր հետազոտությունների ընթացքում տեսել է հայկական գեղագրությանը վերաբերող ընդամենը 10 դասագիրք, որոնք նա հայտնաբերել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական համայքներում (Վենետիկ 1884, Կոնստանտինոպոլ 1892, Լայպցիգ 1873, Վիեննա 1837, Նոր Նախիջեւան 1846 եւ 1870, Թիֆլիս 1884)։ Այս դասագրքերն ապացուցում են, որ գեղագրությունը միշտ եղել է հայկական դասական կրթության մի մասը։ Ցանկացած հայկական դպրոց ունեցել է գեղագրությանը նվիրված դասաժամ։ Կալիգրաֆիան հայկական դպրոցներից աստիճանաբար վերանում է Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո։

«Նոտրգիր Այբուբեն». Ռուբեն Մալայանի աշխատանքներից «Նոտրգիր Այբուբեն». Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Ռ.Մ. - Մենք ունենք հրաշալի մի թանգարան, որը կոչվում է «Գրականության եւ արվեստի թանգարան»: Թանգարանի արխիվում պահվում են բազմաթիվ հայ մեծ գրողների նամակագրությունները եւ ձեռագիր գրքերը։ Թանգարանում ես հնարավորություն ունեցա տեսնել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը՝ գրված այնպիսի մի գեղեցիկ ձեռագրով, որն գեղագրության իսկական նմուշ է։ Հայ մեծանուն գրողներն ուշադրություն էին դարձնում ոչ միայն բովանդակությանը, այլեւ տեքստի վիզուալ գեղեցկությանը, տառերի էսթետիկային։ Այս ամենը վկայում է, որ հայ մեծ գրողները դպրոցում կալիգրաֆիա են սովորել։

 

Այսօր Հայաստանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են հայկական այբուբենի ամենահասարակ տարբերակը։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք շատ ավելի գեղեցիկ տառատեսակներ, որոնք կարող ենք երեխաներին սովորեցնել։ Պետք չէ թերագնահատել երեխաներին, ես համոզված եմ, որ նրանք այնքան խելացի ու տաղանդավոր են, որ կկարողանան սովորել գրել այդ տառատեսակներով։

 

Ռուբենը հարցազրույցի ընթացքում ցույց տվեց հետազոտությունների ժամանակ հայտնաբերած հայկական «ԱՅԲ» տառի բոլորովին նոր գրելաձեւ, որը նա հայտնաբերել է 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին արված հայկական ձեռագիր մատյաններում։ «ԱՅԲ»-ի այս տեսակը երբեմն նաեւ օգտագործվում էր տպագիր մամուլում:

Հայկական գեղագրության դասագիրք Հայկական գեղագրության դասագիրք

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

Ռ.Մ. - Ես մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է առաջացել այն անշուք «ԱՅԲ» տառը, որն այսօր բոլորն օգտագործում են։ Ես ոչ մի տեղ, ոչ մի գրքում կամ մատյանում չեմ հանդիպել այդ «ԱՅԲ»-ը։ Խոսքը ձեռագիր «ԱՅԲ»- ի մասին է, ոչ թե այն գեղեցիկ, դասական երկաթագիր «ԱՅԲ»-ի, որը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել։

 

Եթե մենք ունենք ավելի գեղեցիկ, պոետիկ լուծումներով գրված «ԱՅԲ»-ի ձեւեր, որոնք ես հանդիպել եմ բազմաթիվ հայկական աղբյուրներում, ինչու՞ ենք մենք օգտագործում պարզունակ եւ անհասկանալի ծագում ունեցող տարբերակը: Այս գեղեցիկ «ԱՅԲ»-ն են օգտագործել նաեւ բազմաթիվ հայ գրողներ (Թումանյանը, Դուրյանը եւ այլն):

«ԱՅԲ»․ հայտնաբերվել է ուսումնասիրությունների ընթացքում «ԱՅԲ»․ հայտնաբերվել է ուսումնասիրությունների ընթացքում

Լուսանկարը` Ռուբեն Մալյանի արխիվից

Մեկ այլ խնդիր է ծավալուն հայերեն տեքստի շարվածքը։ Մինչեւ Սոցիալիստական հեղափոխությունը հայերեն բոլոր գրքերը տպվում էին շեղագիր (italic) շարվածքով, չկար ուղղաձեւ գրված ոչ մի ծավալուն տեքստ։ Դա  միտումնավոր էր արվում, քանի որ հայերենում ուղղահայացները շատ են, շեղագիր գրելու դեպքում մեծ ծավալի տեքստը շատ ավելի հեշտությամբ է կարդացվում։ Այսօր բոլոր տեքստերը, նմանակելով լատինական ձեւին, գրվում են ուղղաձեւ։

 

Ռուբեն Մալայանը հայկական գեղագրություն է դասավանդում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ  Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։

 

Ռ.Մ. - Ես հպարտանում եմ իմ տաղանդավոր ուսանողներով՝ տեսնելով, թե իրենք կարճ ժամանակաշրջանում ինչ արդյունքերի են հասել։ Ես լիահույս եմ, որ իրենք մի քանի տարի հետո իրենց աշխատանքներով եւ հետազոտություններով կզարգացնեն հայկական կալիգրաֆիայի ավանդույթները եւ գրելաոճը՝ դրանով զարգացնելով նաեւ տպարվեստը։

«Երկաթագիր Այբուբեն»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից «Երկաթագիր Այբուբեն»․ Ռուբեն Մալայանի աշխատանքներից

Լուսանկարը` Ռուբեն Մալայանի անձնական արխիվից

«Այն միտքը, որ կարող ես տառերին կյանք հաղորդել եւ անհատականություն նվիրել, մեծ շարժառիթ է գեղագրությամբ զբաղվելու համար: Մեսրոպյան տառերը ինձ համար այնքան գեղեցիկ եւ այնքան շքեղ են, որ գրագրչից միայն պահանջվում է պարզապես մի քանի նրբագեղ գծիկներով ընդգծել դրանց կատարելությունն ու  դասականությունը: Երբ զբաղվում եմ գեղագրությամբ, մոռանում եմ առօրյա հոգսերս եւ այն ամենը, ինչ կատարվում է շուրջս, չեմ մտածում ո՛չ խնդիրների եւ ո՛չ էլ այլ խանգարող արտաքին հանգամանքների մասին: Գեղագրությունն ինձ օգնում է ինքս ինձ հետ ներդաշնակ լինել»,- պատմում է Ռուբենի աշակերտ Մերի Կարապետյանը։

 

Մենք պետք է փոխենք մեր մոտեցումը եւ վերաբերմունքը հայկական գեղագրության արվեստի նկատմամբ։ Պետք է հասկանալ, որ այս արվեստը, տարիներով անտեսված լինելու պատճառով, այօր իսկապես  մոռացության եզրին է գտնվում։  Մարդկանց մոտ պետք է սերմանել այն գիտակցությունը, որ հայկական տպարվեստը չի կարող զարգանալ, եթե մենք չզարգացնենք գեղագրությունը, եթե մենք մոռացությունից չփրկենք հայկական գեղագրության դարավոր ավանդույթները։

 

Մենք չենք ունենա նոր եւ գեղեցիկ տառատեսակներ, եթե չսկսենք գեղագրությունը կիրառել գործնականում՝ թղթի վրա տառի համար ստեղծելով նոր ձեւեր եւ ծավալներ։

 

Լիլիթ Մարգարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին