Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրել է միջոցառում՝ նվիրված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի՝ Հայաստանում անցկացման տասնամյակին։
««Կենգուրուն», ինչպես «Այբ» կրթական հիմնադրամի բոլոր նախաձեռնությունները, միտված է մեկ բանի՝ կրթությունը երեխաների համար սիրելի եւ հետաքրքիր դարձնելուն։ Մենք հավատացած ենք, որ հաջողության ճանապարհը կրթությունն է»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը:
«Այս տասը տարիների ընթացքում մրցույթին մասնակցել է ՀՀ եւ Արցախի 395 484 աշակերտ, ինչը փաստում է, որ այս մրցույթը ոչ միայն կայացել է մեր երկրում, այլեւ շարունակում է մնալ դպրոցականների մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ հաջորդ տասնամյակում եւս «Կենգուրուն» կշարունակի իր հաղթարշավը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: