Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր ասել է, որ մայրաքաղաքի դպրոցներում շախմատ առարկան կուսուցանվի միայն 2-4-րդ դասարաններում շաբաթական երկու դասաժամով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում Գայանե Սողոմոնյանն ասել է, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում արդեն կան շախմատի ուսուցիչներ, որոնք նախապես վերապատրաստվել են եւ վկայագրվել:
«Հանրապետության նախագահը կարեւորում է շախմատի` որպես ուսումնական առարկայի մուտքը դպրոց»,- ասել է հանրակրթության վարչության պետը եւ հավելել, որ այն նաեւ կնպաստի աշակերտների տրամաբանության զարգացմանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ դպրոցներում ստեղծվում են շախմատի առանձին կաբինետներ համապատասխան գույքով եւ ապահովվում են 5 անուն դասագրքերով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: