Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Թումո կենտրոնում կայացել է առաջին ուսումնական օրը:
Ուսանողների առաջին խմբերը ծանոթացել են կենտրոնի համակարգչային ուսումնական պլատֆորմին:
ՀԲԸՄ հետ համագործակցությամբ բացված Ստեփանակերտի Թումոն արդեն 600-ից ավել ուսանող ունի: Նրանք կզբաղվեն ռոբոտաշինությամբ, ծրագրավորմամբ, խաղերի ստեղծմամբ:
Թումո Ստեփանակերտում գրանցումը շարունակվում է, մինչեւ կլրանա նախատեսված 1000 տեղը։
Գրանցվել ցանկացողները կարող են աշխատանքային օրերին այցելել կենտրոն՝ Կնունյանցների 2 հասցեով, ժամը 10:00-ից 19:00-ը:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ երեխայի ծննդական/անձնագիր, ծնողների անձնագրեր:




















