ԿԲ-ն անփոփոխ թողեց տոկոսադրույքը` 8.5% - Mediamax.am

3348 դիտում

ԿԲ-ն անփոփոխ թողեց տոկոսադրույքը` 8.5%


ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը

Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%:

2011 թ. ապրիլին արձանագրվել է 0.2% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2.6 տոկոսային կետով եւ կազմել է 8.9%, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ-ից:

 

Խորհուրդն արձանագրեց, որ, չնայած անորոշությունների պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել է գների կայունացման միտումներ:

 

Խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումների ակնկալվող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա առավելապես չեզոք է: Միեւնույն ժամանակ, ներկա բնակլիմայական պայմաններում եւ գյուղատնտեսության ճյուղում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է այդ ճյուղի առաջարկի ավելացման հաշվին տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:

 

Խորհուրդն իրատեսական է համարում, որ վերոնշյալը եւ տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձեւավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը եւ կանխատեսվող հորիզոնում 4%±1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձեւավորմանը:

Մեր ընտրանին