Միայն վարկային միջոցների տոկոսադրույքները իջեցումը չի ապահովի գյուղատնտեսության զարգացման տեմպերը - Mediamax.am

2865 դիտում

Միայն վարկային միջոցների տոկոսադրույքները իջեցումը չի ապահովի գյուղատնտեսության զարգացման տեմպերը


Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն այսօր ասել է, որ նախորդ տարվա ձախողումները խթան հանդիսացան, որպեսզի կառավարությունը առավել ուշադիր վերաբերվի գյուղատնտեսությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սամվել Գալստյանն ասել, որ ընթացիկ տարվա առաջին ամիսներին կառավարությունը նախաձեռնել է մի շարք լուրջ ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում: Նա ընդգծել է, որ հատկապես մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության վարկավորման ծրագրին, որի շրջանակում պետությունը սուբսիդավորում է տարեկան 14 %-ի 4%-ը:

 

Սամվել Գալստյանը նկատել է, որ առեւտրային չորս բանկեր արդեն իրականացնում են գյուղատնտեսության վարկավորում սուբսիդավորման ծրագրի շրջանակներում:

 

Նա նշել է, որ այն գյուղացիական տնտեսությունները, որոնք գտնվում են անբարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող շրջաններում, բանկային համակարգից կստանան վարկեր 8% տոկոսադրույքով, եւ պետության կողմից կիրականացվի մոտ 6 % սուբսիդավորում:

 

«Սակայն միայն վարկային միջոցների տոկոսադրույքները իջեցնելով, մենք չենք կարող ապահովել գյուղատնտեսության զարգացման տեմպերը: Այդ նպատակով վարչապետի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն շահագրգիռ բանկերի եւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ եւ հանձնարարական է տրվել, որպեսզի մթերող-վերամշակող ձեռնարկությունները կարողանան իրենց ծավալներին համապատասխան մթերում իրականացնել», - ասել է փոխնախարարը:

Մեր ընտրանին