58 մլն դրամից ավել շրջանառություն ունեցողները հարկային հաշվետվությունները կներկայացնեն էլ. եղանակով - Mediamax.am

3247 դիտում

58 մլն դրամից ավել շրջանառություն ունեցողները հարկային հաշվետվությունները կներկայացնեն էլ. եղանակով


Վաչե Գաբրիելյանը
Վաչե Գաբրիելյանը

Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ է մտցրել հարկային հաշվետվությունների ներկայացման կարգում, որոնք ուժի մեջ կմտնեն ս. թ. հուլիսի 1-ից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ 2011 հուլիսի 1-ին նախորդող հաշվետու տարվա արդյունքներով 58.35

միլիոն դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով:

 

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից:

Մեր ընտրանին