ԱՄՀ-ն, ՀՀ ԿԲ-ն եւ ՎԶԵԲ-ը քննարկեցին դրամավարկային քաղաքականության գործիքների բարելավման ուղիները - Mediamax.am

4256 դիտում

ԱՄՀ-ն, ՀՀ ԿԲ-ն եւ ՎԶԵԲ-ը քննարկեցին դրամավարկային քաղաքականության գործիքների բարելավման ուղիները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան ասել է, որ «ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` կարողությունների ամրապնդման եւ խոցելիությունների նվազեցման ուղղությամբ, այդ թվում` ֆինանսական հատվածում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ապրիլի 27-ին Երեւանում եւ ապրիլի 28-29-ը Ծաղկաձորում կայացավ սեմինար, որի ընթացքում ԱՄՀ, ՀՀ Կենտրոնական բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչները քննարկեցին դրամավարկային քաղաքականության գործիքների բարելավման ուղիները:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ «գնաճի տեմպի վերջին արագացումը, թեեւ հիմնականում պայմանավորված էր պարենի եւ վառելիքի միջազգային գների բարձրացումով, ցույց է տվել լավ խարսխված գնաճային սպասումների եւ արդյունավետ հաղորդակցության եւ գործիքներ ունենալու անհրաժեշտությունը»:

 

Սեմինարին մասնակցեցին Ալբանիայի, Բելառուսի, Չեխիայի, Վրաստանի, Հունգարիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ:

Մեր ընտրանին