Երեւան: Մեդիամաքս: «ՌուսՀիդրո» կորպորացիան Հայաստանում տեսնում է «հեռանկարային ծրագրեր»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով «Ինտերֆաքսը», այդ մասին ասել է ընկերության ղեկավար Եվգենի Դոդը:
Նա նշել է, որ «ՌուսՀիդրոն», որը մարտի վերջին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից գնել է Սեւան-Հրազդան ՀԷԿ կասկադը, Հայաստանում տեսնում է նաեւ այլ «հեռանկարային ծրագրեր»: