Բանկային համակարգի I եռամսյակի ցուցանիշները շատ ոգեւորիչ են, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

3481 դիտում

Բանկային համակարգի I եռամսյակի ցուցանիշները շատ ոգեւորիչ են, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ իրականացվող համալիր միջոցառումների շնորհիվ առաջիկա ամիսներին հնարավոր կլինի որոշակի արդյունքների հասնել մակրոտնտեսական ցուցանիշների եւ գնաճի զսպման առումով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում հրավիրել էր խորհրդակցություն՝ ՀՀ առեւտրային բանկերի ղեկավարների մասնակցությամբ:

 

«Մեր բանկերն իրենց վարկային քաղաքականությամբ կարող են էապես ազդել մեր տնտեսական քաղաքականության վրա: Այստեղ շահը եռակողմ է` բանկային համակարգ,  մասնավոր տնտեսություններ եւ պետություն: Երեկ մանրամասնորեն ծանոթանացել եմ բանկային համակարգի ցուցանիշներին. առաջին եռամսյակի ցուցանիշները շատ ոգեւորիչ են: Այս զարգացումները պետք է շարունակենք, եւ պետությունը մշտապես փորձելու է խթաններ գտնել այդ զարգացման համար»,- ընդգծել է նախագահը:

 

Անդրադառնալով գյուղատնտեսության վարկավորմանը, Սերժ Սարգսյանը նշել է.

 

«Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ միջոցառումները: Ուղղակի, խնդրում եմ եւ՛ Կենտրոնական բանկի նախագահին, եւ՛ ձեզ բոլորիդ, որ այս հարցում լինենք խիստ սկզբունքային եւ անենք ամեն ինչ, որպեսզի վարկային միջոցները ոչ միայն հասնեն գյուղացիական տնտեսություններին, այլ օգտագործվեն նպատակային` հենց գյուղատնտեսական աշխատանքների համար»,-ասել է ՀՀ նախագահը:

Մեր ընտրանին