Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ կառավարությունը թույլատրել է “Ամստեր Ֆլաուերս” եւ “Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա” ընկերություններին 3 տարով հետաձգել մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացած արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ 2011թ-ի ընթացքում այս ընկերությունները նախատեսում են 300 մլն դրամը գերազանցող սարքավորումների ներմուծում իրականացնել:
“Ամստեր Ֆլաուեր”-ը հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն է եւ պատրաստվում է շուրջ 1.5 մլն եվրո ներդրումներ իրականացնել Հայաստանում ժամանակակից ջերմոցային համալիրի կառուցման նպատակով:
“Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան” նոր հոսքագիծ է ներկրելու` ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 1.1 մլն. եվրո: