Երեւան: Մեդիամաքս: Արդեն երկու շաբաթ է, ինչ դադարեցված է պոլիմերային հումքի ներկրումը Իրանից Հայաստան, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ սննդարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների վրա:
Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների վրա։ Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր եւ, բնականաբար, ավելի թանկ գնով, ինչը կբերի նաեւ ապրանքների գնաճի։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը առաջացած խնդիրը Իրանի համապատասխան մարմինների հետ լուծելու նպատակով», - ասված է միության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: