ԵԱԶԲ փորձագետներ. Մետաղների գների անկման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից - Mediamax.am

5236 դիտում

ԵԱԶԲ փորձագետներ. Մետաղների գների անկման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից


Լուսանկարը` http://design.zecho.ru


Երեւան: Մեդիամաքս: Մետաղների գների կայուն նվազման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման եզրակացություն է տեղ գտել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից թողարկված եռամսյակային «ԱՊՀ Մակրոմոնիտոր»-ում:

 

«Հայաստանում ՀՆԱ աճը պահպանել է անցյալ տարվա երկրորդ կեսին ձեւավորված դինամիկան. այն 4,9%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ընդ որում, արդյունաբերությունը կարեւորագույն շարժիչ է դարձել, առաջին հերթին` մետալուրգիան (16,6%): Միեւնույն ժամանակ, շարունակվել է գնաճի նվազումը, որը 6 տարիների ընթացքում հասել է նվազագույն մակարդակին (տարեկան 0,5%): Նկատելի առաջընթաց է գրանցվել պետական ֆինանսների ոլորտում` պետբյուջեի դեֆիցիտը նվազել է մինչեւ ՀՆԱ 0,2%: Դրա հետ մեկտեղ ԵԱԶԲ փորձագետները նշում են, որ մետաղների գների կայուն նվազման դեպքում երկիրը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից, ինչը տնտեսությունը խոցելի է դարձնում բացասական արտաքին գործոնների ազդեցության համար»,- ասված է զեկույցում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին