EDIFEE-ն €470 մլն կհատկացնի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ներդրումներ կատարելու համար - Mediamax.am

3788 դիտում

EDIFEE-ն €470 մլն կհատկացնի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ներդրումներ կատարելու համար


Լուսանկարը` http://trans-m-radio.com


Երեւան: Մեդիամաքս: Արեւելյան Եվրոպայի համար Եվրոպական զարգացման եւ ներդրումների հիմնադրամը (EDIFEE) €470 մլն կհատկացնի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բնապահպանական եւ էներգետիկ ոլորտներում ներդրումներ կատարելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ միջոցները կներդրվեն 36 ամիս տեւողությամբ բնապահպանական եւ էներգետիկ նախագծերում:

 

Հիմնադրամը առաջնային է համարում Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ենթակառուցվածքային նախագծերը. Թափոնների, ջրի մաքրման համակարգերի կառավարումը, վերականգնվող էներգետիկայի նախագծերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին