Երեւան: Մեդիամաքս: Starbucks սրճարանների համաշխարհային ցանցը դեռեւս չի պատրաստվում Հայաստանում ներկայանալ:
«Ներկա պահին մենք ոչինչ չենք կարող ասել Starbucks-ի` Հայաստանում աշխատելու մտադրության մասին», - Մեդիամաքս-ին ասել է ընկերության ներկայացուցիչ Մեգան Սմիթը (Megan Smith):
2011 թվականից Facebook ցանցում գործում է Starbucks-Armenia խումբը, որի կարգախոսն է` «Մենք ցանկանում ենք Starbucks-ը Հայաստանում»:
Ուտելիքի համաշխարհային խոշոր ընկերություններից Հայաստանում ներկայացված են միայն KFC-ն եւ Pizza Hut-ը:
Ակնկալվում է, որ երեւանյան «Դալմա» կենտրոնում McDonalds ռեստորան կբացվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: