Երեւան: Մեդիամաքս: Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովն ասել է, որ ՀՀ կառավարությունը ուսումնասիրում է ԵվրԱզԷՍ Հակաճգնաժամային հիմնադրամից վարկի ներգրավման այլընտրանքը` «Նաիրիտ» գործարանի վերականգման նպատակով:
Եվրասիական զարգացման բանկի /ԶԵԱԲ/ կողմից կառավարվող ԵվրԱզԷՍ Հակաճգնաժամային հիմնադրամը սկսել է գործել 2009-ի դեկտեմբերից:
«Հայաստանը $400 մլն-ի հայտ է ներկայացրել մեզ` «Նաիրիտ» գործարանի վերականգման նպատակով: Սակայն ՀՀ կառավարությունը մտահոգված է իր պարտքայի բեռի չափով, եւ այդ պատճառով ներկայումս ուսումնասիրում է վարկի այլընտրանքները, մասնավորապես` նախագծում ռազմավարական ներդրողի ներգրավման հնարավորությունը», - ասել է Սերգեյ Շատալովը «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: