Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է "Առեւտրի եւ ծառայությունների մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ նախագծի հիմնական նպատակն է կարգավորել առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերի տեղակայումը:
Նախագծով նախատեսվում է հստակ սահմանումներ տալ առեւտրային ցանցին, փոփոխություններ մտցնել առեւտուր իրականացման վայրերի դասակարգման մեջ:
Մասնավորապես, ամբողջ առեւտրային գոտին կբաժանվի երեք հատվածի` փոքր, միջին եւ խոշոր:
“Այս նախագծով մենք սահմանում ենք հստակ խաղի կանոններ, որպեսզի կարողանանք պաշտպանել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունները”, - ասել է Տիգրան Դավթյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: